|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները ռուսական գվարդիայի ղեկավարությամբ կանցկացվեն օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«2024 թվականի օգոստոսի 14-ին ՌԴ Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության ղեկավարությամբ Նովոսիբիրսկի մարզում գերատեսչության ուսումնական կենտրոնի բազայի վրա տեղի կունենա ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման մարմինների և հատուկ նշանակության ուժերի կազմավորումների հետ «կոբալտ-2024» հատուկ վարժանքի հանդիսավոր բացումը։ Զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 16-ին», - ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ միջոցառմանը կմասնակցեն ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Երեք օրվա ընթացքում զորավարժությունների մասնակիցները փորձի փոխանակում կկատարեն և կբարելավեն հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև փոխգործակցության հմտությունները։ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մաս կազմող ստորաբաժանումները գործնական հմտություններ կստանան անօրինական զինված խմբավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողություններում։
Օգտագործելով ավիացիա և անօդաչու թռչող սարքեր՝ հատուկ ջոկատայինները կփորձեն գրոհել շենքերը և մեքենաները, ազատել պատանդներին և վնասազերծել գրոհայիններին։