Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թ-ի «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում Ռուսաստանից։ Երեւանը Մոսկվայից հեռու պահելու գործընթացն ուժեղացել է 2020 թ-ի 44-օրյա պատերազմից եւ 2023ի սեպտեմբերի 19-20-ը Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն հասցրել է սառեցնել Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին եւ հայտարարել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին վտարելու մասին: Դատելով առկա նշաններից՝ Արեւմուտքի հետ համաձայնեցված ծրագրի շրջնակներում փաշինյանականները նախատեսում են Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից եւ ԵԱՏՄ-ից։ Վերջին խնդիրն ավելի բարդ է Ռուսաստնից հարավկովկասյան երկրի տնտեսական կախվածության պատճառով։ Սակայն տնտեսական ոլորտում էլ Երեւանի ներկայիս իշխանավորները սկսեցին շրջել Օվերտոնի պատուհանը։
Մինչ այժմ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի պատճառով Հայաստանն արդեն հրաժարվել է ռուսական «Միր» քարերի կիրառումից: Երկկողմ հարաբերությունների վրա բացասաբար է ազդում նաեւ հայկական կաթնամթերքի խնդիրը, որը նախկինում արտահանվում էր Ռուսաստան։ Օրերս՝ ապրիլի 9-ին, փաշինյանական քպ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նույնիսկ առաջարկել էր արգելել Ռուսաստանից կաթնամթերքի ներմուծումը՝ էկոնոմիկայի փոխնախարարին հայտարարելով․ «Ռուսաստանը չի թողնում մեր կաթնամթերքը, սակայն ռուսական կաթնամթերք մենք ներմուծում ենք։ Նախագծի ընդունմամբ խնդիրը կլուծվի»։ Թե՞ հայ արտահանողների համար ռուսական շուկան կշարունակի փակ մնալ, իսկ ռուսական արտադրանքն անարգել կվաճառվի մեր խանութներում»։ Համեմատության համար նշենք, որ դեռեւս 2023 թ-ի հոկտեմբերի 26-ին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հայտարարել էր․ «Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազամատարարման դադարեցումը ցնցող իրադարձություն էր Հայաստանի գազային եւ էլեկտրաէներգետիկական համակարգի համար։ Քանի որ այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից, եւ այդ ժամանակ մենք սկսեցինք Վրաստանի տարածքով նոր գազատարի կառուցումը՝ մեր երկիր գազ մատակարարելու համար։ Հուսով եմ՝ մեր տարածաշրջանում խաղաղություն կլինի, եւ մենք կկարողանանք համագործակցել եւ դիվերսիֆիկացնել մեր էներգահամակարգերը, ինչպես այն ժամանակներում»։
Այսինքն՝ նույնիսկ տնտեսական ոլորտում Նիկոլ Փաշինյանի ոչխարները հանգիստ հեղափոխություն են անում։ Ռուսների դեմոնիզացիան եւ Հայաստանի բնակչությանը Ռուսաստանի հետ տնտեսկան խզմանը նախապտրաստելը ուղեկցվում են Ադրբեջանի հետ հաշտեցման եւ տնտեսական համագործակցության քարոզչությամբ։ Նշենք նաեւ, որ փաշինյանականներն արդեն հասցրել են փչացնել հարաբերությունները արեւմտյան պատժամիջոցների տակ գտնվող ԵԱՏՄ մեկ այլ երկրի՝ Բելառուսի հետ, ընդ որում՝ Մինսկն արդեն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։ Այդ ֆոնին Հայաստանի իշխանությունները որոշել են զարգացնել երկկողմ տնտեսական կապերը Ղազախստանի հետ։ Մարտի 27-31-ը այցով Հայաստանում էր Ղազախստանի գործարարների պատվիրակությունը: Այս այցի ընթացքում Աստանայի դիվանաիտական ակումբը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության հետ ստորագրեց համգործակցության հուշագիր: Բացի այդ, ղազախական եւ հայկական կողմերը պայմանավորվել են համատեղ բիզնես-ակումբ ստեղծելու մասին։ Հատկանշական է, որ Աստանայի դիվանագիական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը Հայաստանին այլընտրանքային լոգիստիկ երթուղի է առաջարկել․ «Քանի որ դուք սահմանակից եք Իրանին, կարծում եմ, որ այս առաջարկը կարող է հետաքրքիր լինել։ Դիզելային վառելիքն Իրանում եւ Թուրքմենստանում էժան է։ Մենք սահմանակից ենք Թուրքմենստանին, Իրանի հետ կապված ենք երկաթուղային կապով։ Հայաստանը կարող է իր արտադրանքը բեռնավորել իրանական բեռնտարներով կամ երկաթուղով, ապրանքը կհասցվի Թուրքմենստանի հետ սահմանին գտնվող չոր նավահնգիստ, եւ այնտեղից արդեն կարելի է մեր գնացքները բեռնավորել Ղազախստանի, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի ցանկացած կետի ուղղությամբ»։ Այնուամենայնիվ, ինչպես փաստում են երկու երկրներում, առայժմ ղազախա-հայկական տնտեսական համագործացությունն այնքան էլ նշանակալի չէ։ Հայկական կողմի տվյալներով՝ 2023 թ-ին Ղազախստանի հետ հարավկովկասյան երկրի ապրանքշրջանառությունը հասել է 100,5 մլն դոլարի․ դրանցից 71,3 մլն դոլարը բաժին է ընկել արտահանմանը, իսկ 29,2 մլն դոլարը՝ ներմուծմանը։ Ղազախստանում գործում էին 72 հայ-ղազախական համատեղ եւ 380-ից ավելի հայկական ընկերություններ: Իսկ Հայաստանում տնտեսական գործունեություն են իրականացրել ղազխական 100-ից ավելի ընկերություններ։ Հայկական տնտեսության մեջ ղազախական ներդրումների ծավալը ($56 մլն) գերազանցել է ղազախական տնտեսության մեջ հայկական ներդրումների նույն ցուցանիշը ($18,6 մլն):
Հետաքրքրական է, որ ղազախական եւ հայկական աղբյուրները հյտնում են, որ գործարար համաժողովում Հայաստանը պատրաստակմություն է հայտնել ավելացնել դեղագործական եւ տեքստիլ արտադրանքի, շինանյութերի, կենցաղային քիմիայի, սննդամթերքի (հանքային ջուր, ձուկ, պանիր, բանջարեղեն եւ մրգեր, ալկոհոլային արտադրանք եւ այլն) եւ ծաղիկների արտահանուը Ղազախստան: Նկատենք՝ Հայաստանից ալկոհոլային եւ պարենային ապրանքների հիմնական սպառողն ավանդաբար Ռուսաստանն է։
Նշանակալի իրադարձություն էր ապրիլի 9-ին Երեւանում կայացած ղազախա-հայկակն գործարար համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի էկոնոմիկայի նախարարը եւ Ղազախստանի առեւտրի եւ ինտեգրման նախարարը: Համաժողովի արդյունքը 7 փաստաթղթերի ստորագրումն էր՝ Ղազախստանի արտաքին առեւտրի պալատի եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ փոխըմբռնման հուշագրի, КAZAKH INVEST ԲԸ-ի եւ Հայաստանի ներդրումների ներգրավման գործակալության միջեւ փոխըմբռնման հուշագրի, Kazakh Tourism ազգային ընկերություն եւ զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի միջեւ փոխըմբռնման հուշագրի, AirGas-Eurasia LLP-ի եւ «ԱՄԱ կոմպրեսոր։-ի միջեւ նավթաքիմիական նյութերի եւ ավտոգազալցման կոմպրեսորային կայանի համար գազի սարքավորումների որոշ հանգույցների տեղայնացման վերաբերյալ AirGas-Eurasia ՍՊԸ-ի եւ RSV GROUP-ի միջեւ 4-րդ տիպի կոմպոզիտային բալոնների արտադրության մասին համաձայնագիր, AirGas-Eurasia -ի եւ «ԳԱԶԱՐՏ» ՍՊԸ-ի միջեւ մոդուլային ԱԳԼՃԿ-ների արտադրության տեղայնացման մասին համաձայնագիր եւ Legal Consulting Community Limited ՍՊԸ-ի եւ Lawsuit Law firm - ի միջեւ համագործակցության մասին համաձայնագիր:
Նույն համաժողովում ելույթ է ունցել նաեւ Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւը՝ տեղեկացնելով, որ Կենտրոնական Ասիայի երկիրն այս տարի պատվավոր հյուպատոսություններ կբացի Հայաստանի Արարատի եւ Արագածոտնի մարզերում, որոնք սահմանակից են Թուրքիային: Եվ ահա այս առումով է կայանում Երեւանի եւ Աստանայի համագործակցության թաքնված իմաստներից մեկը։ Դեռեւս 2023 թ-ի ապրիլի 7-ին Ղազախստանի փոխվարչապետ եւ առեւտրի եւ ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինը Իլհամ Ալիեւի՝ կենտրոնասիական երկիր կատարելիք այցի նախաշեմին հայտարարել էր․ «Այսօր Միջին միջանցքի երկայնքով համգործակցությունը հաջողությամբ զարգանում է։ Աշխատանքներ են տարվում Ալյաթ նավահանգստի ընդլայնման ուղղությամբ։ Զարգանում է Զանգեզուրի միջանցքը, որը շատ կարեւոր է Ղազախստանի համար»։
Հիշեցնենք՝ արտատարածքային «Զանգեզուրի միջանցքն» Անկարայի եւ Բաքվի նախագիծն է։ Հիշեցնենք նաեւ, որ 2023 թ-ի հունիսի 14-ին Էրդողանը Զանգեզուրի միջանցքի բացմանը խոչընդոտող երկիր էր անվանել Իրանը, այլ ոչ թե Հայաստանը։ Առաջ անցնենք։ 2023 թ-ի նոյեմբերի 3-ին Ղազախստանի նախագահ Տոկաեւը շնորհավորել է Ալիեւին «պետականության ամրպնդման եւ տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ։ Այս փաստը փաշինյանականներին չխանգարեց նույն թվականի դեկտեմբերի սկզբից ակտիվացնել համագործակցությունը Ղազախստանի հետ, ընդ որում՝ արդեն 2024 թ-ի հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար գիշերամիզությամբ տառապող տատիկյանը ստորագրել է կենտրոնասիական երկրի հետ 2024 թ-ի պաշտպանական համագործակցության մասին համձայնագիրը։
Այլ կերպ ասած՝ ազատվելով Լեռնային Ղարաբաղից՝ Նիկոլ Փաշինյանի ոչխարները հանգիստ գնում են Ղազախստանի հետ համագործակցության զարգացմանը, որը չի թաքցնում թյուրքական համերաշխությունն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Ավելին, Հայաստանի իշխանությունները, որոնք վավերացրել են Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, սպասում են Տոկաեւի այցին Երեւան։ Ի դեպ, առանց Տոկաեւի այցի էլ Երեւանի կապերն Աստանայի հետ օրեցօր ամրապնդվում են։ Հայաստանի տարածքում գտնվող Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն մարտի 18-ին արաբթի հետ ստորագրել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչթյունների 2024-2025թթ.համագործակցության ծրագիրը․ պաշտպանություն, տնտեսություն, տրնսպորտ, զբոսաշրջություն, արտաքին քաղաքականություն... Աստանայի հետ Երեւանի կապերի ընդգրկումը գնալով ավելի ու ավելի է լայնանում, մինչդեռ ռուս-հայկական կապերը սրընթաց նվազում են:
Հայաստանից եւ Հարավկովկասյան տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու Արեւմուտքի պլանը կատարող փաշինյանականների համար Ղազախստանը դարձել է «դարպաս» դեպի թյուրքական աշխարհ։ Լինելով նույն ինտեգրացիոն միավոումներում՝ Երեւանն ու Աստանան իրենց համագործակցության համար ձեւական ծածկույթ ունեն։ Իսկ իրականում Ղազախստանի օգնությամբ փաշինյանականները ձգտում են նվազեցնել Հայաստանի տնտեսական կորուստները, անխուսափելիորեն ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ Ռուսաստանի հետ խզվելու դեպքում։ Իսկ քաղաքական տեսանկյունից Երեւանի շփումները Աստանայի հետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը թույլ են տալիս պայմաններ ստեղծել Հայաստանի երկու պատմական թշնամիների հետ հարաբերությունների կարգավորման համար։ Դե, նշենք Տոկաեւի ֆիլիգրան եւ իսկապես «գործընկերային» խաղը Մոսկվայի եւ Երեւանի հակասությունների վրա։
Պյոտր Մակեդոնցեւ
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի