կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-26 16:29
Տարածաշրջան

Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ դարպաս. Իրանի Առաջին ալիքը Հայաստանի մասին հաղորդումների շարք է ցուցադրելու

Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ դարպաս. Իրանի Առաջին ալիքը Հայաստանի մասին հաղորդումների շարք է ցուցադրելու

ԻԻՀ հեռուստառադիոընկերության Առաջին հեռուստաալիքը կպատմի տարաբնույթ իրադարձություններով լի ճանապարհորդության մասին դեպի հյուսիսարևմտյան հարևան երկիր՝ Հայաստան։ Մի շարք հաղորդումների ընթացքում կներկայացվեն երկու երկրների մշակութային ընդհանրություններն ու տարբերությունները, նաեւ՝ Հայաստանի քաղաքացիների կարծիքը Իրանի ու իրանցիների մասին. հաղորդում է Pars Today-ը։

Ծրագրերում կներկայացվեն փորձագետների ու դիվանագետների կարծիքները երկու երկրների տնտեսական համագործակցության, Հայաստանի տարածքով իրանական ապրանքների՝ ԵԱՏՄ շուկա մուտք գործելու վերաբերյալ։

Հաղորդման առաջին մասը եթեր է հեռարձակվել նոյեմբերի 23-ի երեկոյան։

«Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ դարպաս» վավերագրական ֆիլմը Իրանի Իսլամական Հանրապետության Առաջին ալիքի եթերում կցուցադրվի կիրակի և երեքշաբթի՝ Թեհրանի ժամանակով 19:40-ին։