|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Գետաշենը եղել է Ղարաբաղի և Հայաստանի դարպասը, իսկ Մարտունաշենը` այդ դարպասի կողպեքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շահումյան-Գետաշեն հայրենակցական կուսակցության նախագահ Էդիկ Բալայանը, ինքնապաշտպանական մարտերի ականատեսներ` Գետաշեն միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, ինքնապաշտպանական մարտերի մասնակից Շմավոն Ղուլղազարյանը, Մարտունաշենի ինքնապաշտպանության ղեկավար Արմեն Պողոսյանը պատմեցին 1988 թվականի այդ հերոսական գործողությունների մասին:
Նրանց խոսքերով` հայրենի գյուղերի ինքնապաշտպանական մարտերին մասնակցել է ամբողջ բնակչությունը` թե' կանայք, թե' երեխաները, թե' ծերերը:
Ըստ Արմեն Պողոսյանի` իրենք կարող էին պաշտպանել գյուղը, մինչեւ վերջ այն չհանձնել թշնամուն, սակայն որոշ սխալների պատճառով դա չհաջողվեց: Իսկ հիմնական պատճառը ռուսական զորքերն էին, որոնք ադրբեջանցիների հետ մեկտեղ շրջապատել էին Գետաշենը. ռուսական բանակի դեմ կռվել իրենք չէին կարող և ստիպված լքեցին գյուղը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հայ զինվորների սպանությանը: Ինքնապաշտպանական մարտերի մասնակիցների կարծիքով` հակահարված անպայման կլինի, մեր զինվորների մահն անպատիժ չի մնա: