Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Հարթունյանը ներկայացնում է իր փորձն ու վկայությունները երեք բաժնով, որոնք կազմված են տասնչորս գլուխներից և հիմնված իր յուրահատուկ փորձառությանը զուգահեռ ժամանակագրության և անձնական կյանքի պատմության վրա: Յուրաքանչյուր գլխում հայերի ապրած ողբերգությունը շարունակում է ավելանալ։ Պատմությունը տեղի է ունենում Թուրքիայի հարավ-արևելքում և ավարտվում Իզմիրում, որտեղ սկսվել է նրա ճանապարհորդությունը դեպի ԱՄՆ։
Թաջիմ Չիչեք
«Հուսալքության ժամանակներ» գրքի 1-ին հրատարակությունը լույս է տեսել 2023 թ․ (“Öteki” հրատարակչության կողմից): Գիրքը անձնական կյանքի պատմությունների, փորձառությունների և վկայությունների վրա հիմնված հավաքածու է՝ առանց գրական երկ ստեղծելու անհրաժեշտության․ բավականին հարմար է միկրոպատմության ըմբռնման համար։ Ինչպես գիտենք՝ «միկրոպատմությունը» պատմական ուսումնասիրության մի տեսակ է, որը կենտրոնանում է հետազոտության փոքր և կոնկրետ միավորների վրա (սովորաբար մի իրադարձություն, գյուղական համայնք կամ անհատ): Դրա հիմնական նպատակը, Չարլզ Ջոյների սահմանմամբ, «փոքր վայրերում մեծ հարցեր» տալու առաջնահերթությունն է, բայց սա կենսագրության վրա հիմնված փորձի պատմություն է՝ մեկ աստիճան վեր «միկրո պատմությունից»: Ավելին, պատմության հերոսները նույն վերքն ունեն, որ արնահոսելով և արնահոսեցնելով՝ չի կարողանում սպիանալ։ Աբրահամ Հ. Հարթունյանի որդին՝ Վարդան Հարթունյանը, հոր հայերեն բնագիր ձեռագիրը թարգմանել է անգլերեն։ Նրա մահից (1936 թ.) հետո՝ 1968 թ․, գիրքը կազմվել և հրատարակվել է Ամերիկայում։ Աթիլլա Թույգանն էլ այն հստակ բացատրությամբ թարգմանել է թուրքերեն։
Հարթունյանը ծնվել է 1872 թ․ օգոստոսին՝ Սիվերեքում (որ այն ժամանակ Դիարբեքիրի գավառում էր)։ Նա զավակ էր մի հոր, ով ապրուստը վաստակում էր կաշեգործությամբ և կոշկակարությամբ, երբեք դպրոց չէր գնացել, բայց կարող էր կարդալ և գրել, սիրում էր Աստվածաշունչ, գիտեր կրթության արժեքը և հետևաբար քաջալերում էր այն, Հայ Ավետարանական եկեղեցու հավատարիմ հետևորդն էր և մի մոր, ով ստացել էր իր ժամանակի լավագույն կրթությունը և տարիներ շարունակ ուսուցանել իր ազգին: Կրթվելով և համբերատարությամբ՝ նա դարձավ իր ժողովրդի առաջնորդ ու քահանա։ 1895-1922 թթ․ ծառայել է Զեյթունում, Մարաշում և Իզմիրում։ Մի կերպ փրկվել է հայոց կոտորածներից ու տեղահանություններից։ Փախչելով ու ապաստանելով Ամերիկայում՝ այնտեղ էլ վախճանվել է։ Մահից առաջ նա հոգեմաշ լեզվով գրել է իր տեսածի և ապրածի մասին՝ մանկությունից սկսած, այն վայրերում, որտեղ աշխատել, սովորել և ծառայել է որպես քահանա, և թե ինչպես է փրկվել հարձակումներից ու ազատվել, սակայն՝ առանց չափազանցության կամ գեղարվեստականացման։ Կայսրության սահմաններում հայերին ոչնչացնելու նպատակով օսմանյան կառավարության կանխամտածված, դաժան և կազմակերպված արշավը՝ սկսած 1895 թ․ իր գագաթնակետին հասավ 1915 թ․ ապրիլից հետո։ Պատմություններից էլ իմանում ենք, որ այս դաժանությունը տևել է մոտ յոթ տարի և հանգեցրել գրեթե երկու միլիոն հայի մահվան:
Հարթունյանը պատմում է իր փորձն ու վկայությունները երեք բաժնով, որոնք կազմված են տասնչորս գլուխներից և հիմնված իր յուրահատուկ փորձառությանը զուգահեռ ժամանակագրության և անձնական կյանքի պատմությանը վրա: Առաջին բաժինը (էջ 13-58) ընդգրկում է 1872-1914 թթ․, երկրորդը (էջ 59-128)՝ 1914-1918 թթ․, իսկ երրորդ մասը (էջ 129-213) ընդգրկում է 1919-1922 թթ.։ Յուրաքանչյուր գլխում հայերի ապրած ողբերգությունը շարունակում է ավելանալ։ Պատմությունը տեղի է ունենում Թուրքիայի հարավ-արևելքում և ավարտվում Իզմիրում, որտեղ սկսվել է նրա ճանապարհորդությունը դեպի ԱՄՆ։ Կարդալով տեսնում ենք, թե ինչպես սկսվեցին այդ ցավալի իրադարձությունները, այդ շրջաններում խաղաղ գոյակցությանը վերջ տված կոտորածները, ժողովրդի ճնշումները, զինված պարագլուխներից և իշխանություն կրողներից նրանց պաշտպանությանը։ Ահա այդ տառապանքին ականատես հոգևորական Հարթունյանի գրվածքները ընդգրկում են այն գործընթացը, որի ընթացքում հայերը` այս հողերի հնագույն ժողովուրդներից մեկը, վերածվեցին մասնատված մնացորդների: Բացի այդ՝ նա քննադատում է եվրոպական պետությունների քաղաքականությունը Հայկական հարցի նկատմամբ։ Նրա պատմածները նման են որսի խնջույքի։ Տղամարդկանց սպանելը և կանանց ու երեխաներին իսլամ ընդունելուն հարկադրելը գործողություն է, որն ուղղված է ժողովրդին անպաշտպան թողնելուն: Բռնագրավումների հետևանքով հայերի գույքին տիրանալը նույնպես հանգեցնում է գաղթի: Սիվերեքում 7 հազար հայերի դեմ սկսված ջարդերի ժամանակ 1895 թ․ կոտորվեց մոտ 2 հազար մարդ։ Կարծես դա բավական չէր՝ 1904-ին նոր ջարդեր իրականացվեցին։ 1908-ի օգոստոսին Զեյթունում նշվեց Միություն և առաջադիմություն կուսակցության կոմիտեի Ազատության հռչակագիրը։ Շատ չանցած սկսվում է կոտորածը: Ադանայում 1909-ին սկսված և Կիլիկիայով մեկ տարածված ջարդերի ընթացքում կորուստներն ավելացան։ 1915 թ․ Ցեղասպանության գործընթացը և 1919 թ․ Հալեպի, 1920 թ․ Մարաշի ջարդերը և 1922 թ․ Զմյուռնիո հրդեհը, որոնք տեղի ունեցան բրիտանական ուժերի աչքի առաջ՝ Հարթունյանի ապրած խոշոր աղետներից են։ Գրվածքները, իր ապրածն ու տեսածը վկայած հոգևորականի գիրքը մի ձայն է, որը հիշեցնում է մեզ արյունոտ ու սխալ անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտության մասին։ Կարծում եմ՝ սա մի տեսակ անցյալից ցարդ հնչող կանչ է յուրաքանչյուր զգայուն ու իրատես մարդու, ով այն լսում է (կարդում է)։ Դրա համար, կարծում եմ, պետք է ականջալուր լինել այդ ցավալի ձայնին։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net