|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և որոշ խորհրդականների աշխատանքից. հայտնում է Washington Post-ը` իր աղբյուրներին հղումով:
Ըստ պարբերականի` հիմնական տարաձայնությունները վերաբերում են Աֆղանստանում ամերիկյան ներկայության և Կուբայի ու Քաթարի տնտեսական շրջափակման հարցերին:
Washington Post-ը նաև հայտնում է, որ Թրամփի որոշ ընկերները կարծում են, որ անխուսափելի է տաքարյուն նախագահի կոնֆլիկտը Սպիտակ տան ապարատի ղեկավար Ջոն Քելիի հետ:
«Նրա համար ծանր ժամանակներ են: Նրան դուր չի գալիս` ինչպես են իր հետ վարվում ԶԼՄ-ները, նրան դուր չի գալիս`ինչպես է իր հետ վարվում Քելին»,- թերթին ասել է նրա ընկերներից մեկը: