|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեկ Գյումրիում մի քանի ժամ շարունակ երիտասարդների հետ զրուցեցինք սթրեսի մշտական բարձր մակարդակի պայմաններում մոտիվացիայի պահպանման կարևորության մասին: Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գարսենյակի պատասխանատու. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Հուսալքության պրոպագանդայի մեր իրականության մեջ քննարկեցինք մոտիվացված մնալու հնարքները, կիսվեցինք մոտիվացիայի անկման և հուսալքության դեմ պայքարի սեփական հաջողված օրինակներով:
Շնորհակալ եմ Շիրվանյան Երիտասարդական Կենտրոն Shirvanian Youth Center-ին, կենտրոնի համակարգող Սուսաննա Խոցանյանին` այս մոտիվացնող քննարկումը կազմակերպելու համար»,- գրել է պատգամավորը::