Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015-ին մեր համեստ, փոքրիկ աշխատախմբով, մեծագույն նվիրումով, ստանձնեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ կոչված www.armeniangenocide100.org կայքի «Այսօրը 100 տարի առաջ» բաժինը, որտեղ թերևս առաջին անգամ փորձ արվեց մեկտեղել հայալեզուու օտար մամուլում 1915-ին լույս տեսած հոդվածները:
Հետազոտությունն արդեն չարագույժ 2018ին հրատարակվեց առանձին ժողովածուով, որն էապես կհեշտացնի ոչ միայն Հայոց ցեղասպանության տարբեր հիմնահարցերով զբաղվող հետազոտողների գործը, այնպես էլ Ցեղասպանությունն ուրացողների հետեւորդների պատմականի եւ իրականի պրպտումները։
1915ի մամուլի նյութերի շտեմարան ստեղծելու առաջին համարձակ փորձն էր: Ցեղասպանությունից տարիներ հետո ուսումնասիրելով փաստաթղթերը, ի մի բերելով դեպքերը և վկայությունները, հնարավոր եղավ ուրվագծել Ցեղասպանության ողջ պատկերն ու փուլերը:Մամուլի այս նյութերը հիրավի ունեն սկզբնաղբյուրի նշանակություն, և դրանցով հնարավոր է նաև վերականգնել Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը:
Այս նյութերի մի մասը կա՛մ քիչ հայտնի են, կա՛մ էլ առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Նյութերը քաղված են բացառապես բնագրերից: Ամենօրյա հրապարակումներում կարելի է հանդիպել Արշակ Վռամյանի, Արամի, Անդրանիկի և շատ ու շատ ուրիշ երախտավորների հոդվածներն ու կոչերը, դիտարկումները, որոնք ոչ միայն ներկայացնում են օրվա իրավիճակը, այլև, կարծես, տարբեր պատմական փաստերի հիման վրա արդեն տեղի ունեցած դեպքերի վերլուծություններն են: Հաճախ թերթերում հանդիպում ենք Օսմանյան իշխանությունների կողմից սպանված նվիրյալ հայորդիների վերջին հոդվածները, նաև ազգային-քաղաքկան այնպիսի գործիչների՝ Ռուբենի, Զաբել Եսայանի, Սիմոն Վրացյանի, Լիպարիտ Նազարյանցի, Շավարշ Սիսաքյանի, Վահագն Քրմոյանի, Ռուբեն Զարդարյանի և այլոց թղթակցությունները:
Հարկ է նշել, որ աշխատությունն ունի դաստիարակչական կողմ, այն մեր եղեռնազարկ մտավորական փաղանգի մտքի շտեմարան է, այն ոչ միայն օգտակար է պատմաբանների, այլև լրագրողների, խմբագիրների համար: Այն ուսուցողական է յուրաքանչյուր քաղաքացու համար. շուրջ 100 տարի առաջ հրապարակված մամուլի էջերից մեզ են փոխանցվում մեր ժողովրդի նվիրյալների գործունեության, նվիրաբերումի օրագրություններ, նրանք են` Արամ Մանուկյան, Վռամյան, Վանա Իշխան, Ակնունի…
Հայոց ցեղասպանությանը անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով։ Ցեղասպանության գործընթացը և Ցեղասպանության հետևանքները շարունակվել են հաջորդող տարիներին, մեր օրերին։ Ցեղասպանության հետևանք էին նաև սփյուռքյան գաղութները, հետևաբար արժե այդ հանգրվանի մասին վկայություններն ու տեղական մամուլի արձագանքը փոխանցել անդոներին եւ նրանց տերերին։
Ի վերջո, այս բոլորը մաս են կազմում մեր ժողովրդի ոչ վաղ անցյալի պատմության, անմիջականորեն առնչություն ունեն մերօրյա Հայաստանին հետ ու պայմանավորում են հայ ժողովրդի ներկան, այսինքն` նրա հայաստանաբնակ ու սփյուռքաբնակ հատվածների փոխներգործությունը։
Գայանե Մանուկյան
«Հայոց ցեղասպանության արտացոլումը 1915թ․ մամուլի էջերում» նախագծի համակարգող,
երկհատորյակի գլխավոր խմբագիր