|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ավստրալիայի դաշնային խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձևի քննարկումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Քննարկման դրված բանաձևը ճանաչում է «մարդասիրական հատուկ ջանքերը, որը Ավստրալիան գործադրել է՝ հանուն Հայոց ցեղասպանության վերապրածների և որբերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում` հույների ու ասորիների»:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նշում է, որ խորհրդարանի երկու կուսակցությունների կողմից բանաձևին ցուցաբերվող աջակցությունը վկայում է այն մասին, որ Ներկայացուցիչների պալատը կարևոր քայլ է ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
Բանաձևը ներկայացրած պատգամավոր Տրենտ Ցիմերմանը նշել է. «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց օգնության եկած ավստրալացիների՝ մենք ուղերձ ենք հղում, որ 1915 թվականին սկսված իրադարձությունները պատմության ընթացքում տեղի ունեցած սովորական դեպքեր են: Եթե մենք ձախողենք հայերի դեմ իրականացված չարիքի ճանաչման հարցում, մենք կաջակցենք նրանց, ովքեր կարծում են, թե կարող են մերժել մարդու ամենակարևոր իրավունքներից մեկը՝ կյանքի իրավունքը»: