|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 70-ամյակին նվիրված փաստաթղթի քննարկում, որում անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանությանը: Այս մասի հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Փաստաթղթում նշվում է, կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը ստեղծելիս ի նկատի է ունեցել հայերի ու հրեաների հետ տեղի ունեցած իրադարձությունները:
«Կարևոր է, որ քննարկումների ժամանակ Ներկայացուցիչների պալատը կճանաչի փաստը, որ այլևս բառախաղի ժամանակը չէ: Այս փաստաթուղթը հստակորեն շրջանառում է միտքն այն մասին, թե «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը և հայերի հետ տեղի ունեցած անժխտելի կերպով փոխկապակցված են»,- նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի տնօրեն Հայկ Կայսերյանը:
Փաստաթուղթը պալատում ներկայացրել է օրենսդիր Թիմ Ուիլսոնը, ով ունի հայկական արմատներ: Այն կոչ է անում Ներկայացուցիչների պալատին ընդունել «կատարված ցեղասպանությունները ճանաչելու անհրաժեշտությունը ինչպես Ավստրալիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ հանուն հետագա ցեղասպանությունների կանխարգելման»: