Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. Օրեր առաջ գրել էինք, որ նոր սկանդալ է հասունանում` ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկային պատկանող «Ռուսալ- Արմենալ» գործարանը որոշել են ապամոնտաժել եւ տեղափոխել Ռուսաստան: Իսկ սարքավորումները կարող են օգտագործվել ռազմարդյունաբերության մեջ, փայլաթիթեղի արտադրություն հիմնել: Անգամ երկաթուղու հետ էին պայմանավորվել` մոտ 300 վագոն ապրանք ՌԴ տեղափոխելու համար:
Եվ սա խոշոր վնաս կհասցնի հայկական արդյունաբերությանը, որը երբեք չի կարողանա զրոյից նման հզոր արտադրություն ստեղծել: Իսկ տարածքը որոշել են տրամադրել կառուցապատողներին, եւ նույնիսկ նրանց հետ այդ թեմայով խորհրդակցություն է անցկացվել` պահանջարկն ուսումնասիրելու համար: Այս գործարքի մասին տեղեկանալով, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը փորձել է գործարանը գնել, բայց ռուսները մերժել են:
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանին, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ է պաշտոնի նշանակվել, գործուղել են Մոսկվա` «Ռուսալի» ղեկավարության հետ բանակցելու, որ գործարանը չապամոնտաժվի: Եվ կարծես համոզել են, որ ընդունեն Սամվել Կարապետյանի առաջարկը, ով հաստատ գործարքից շահած դուրս կգա` աշխարհում մեծ պահանջարկ վայելող փայլաթիթեղի արտադրող դառնալով:
«Արմենալի» տնօրեն Արթուր Զաքարյանը, ով մեր նախորդ զրույցում հաստատել էր, որ «Տաշիր գրուպի» ներկայացուցիչները եկել են գործարան` «արտադրական հունին ծանոթանալու», երեկ ասաց, որ տեղյակ չէ նոր գործընթացներից: Էկոնոմիկայի փոխնախարար Ն․ Տերյանի հետ Մոսկվա մեկնած վարչության պետ Արմեն Եգանյանը հաստատեց, որ Մոսկվա են մեկնել.
«Հայկական կողմի համար շատ կարեւոր է, որ գործարանն աշխատի իր պրոֆիլով»: