կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-01 16:01
Մշակույթ

Ղարիբյանը վստահեցնում է` Համազգային թատրոնը չի փակվի, դերասանների հետ էլ այսօր վիսկի կխմեն

Ղարիբյանը վստահեցնում է` Համազգային թատրոնը չի փակվի, դերասանների հետ էլ այսօր վիսկի կխմեն

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նախ հայտարարեց, թե մշակութային որևէ օջախ փակելու մասին որևէ մեկը չի խոսում, ապա հստակեցրեց` խոսքը վարչարարության, պատասխանատվության համախմբման ու առավել օպտիմալ տարբերակ գտնելու մասին է:

Անդրադառնալով Համազգային թատրոնի փակման վերաբերյալ քննարկումներին` նա ասաց, թե այն ուսանողական թատրոնի վերածելու տարբերակ իրենք չեն էլ քննարկել: «Խոսքը  ուսանողների, դերասանների ու ռեժիսորների համար ընդհանուր թատրոն-հարթակ ստեղծելու մասին է, որտեղ կկարողանան ավելի պրոֆեսիոնալ աշխատել: Այո, մեր ներկայացրած փաստաթղթում նշված հանգամանքը` թատրոնն ինստիտուտի հետ գործելը, չի նշանակում, որ այն պետական հոգածությունից դուրս է գալու: Այս պահին մշակութային որևէ օջախի` պետական հոգնածությունից դուրս գալու մասին խոսք չկա: Նախարարությունում չկա որևէ մասնագետ, որն անձնական վրեժ ունի և ուզում է փակել որևէ  թատրոն, և ընդհանրապես խոսք չկա որևէ թատրոն փակելու մասին»,- նշեց Ղարիբյանը:

Համազգային թատրոնի` կուսակցական լինելու հանգամանքին ու, այդ հանգամանքը բարձրաձայնելով, թատրոնի վարկանիշի վրա ազդելուն անդրադառնալով` նախարարի պաշտոնակատարը հստակեցրեց` կուսակցական թատրոն լինելը շատ վատ բան չէ: «Վիրավորելու որևէ միտում չեմ ունեցել ու չեմ կարծում, թե իմ խոսքերում ու գործողություններում եղել է մի բան, որ կվիրավորեր հիշատակը մարդու, որի ֆիլմերի ու դերակատարումնրի հիման վրա նաև ես եմ մեծացել, բայց այդ հարցն այլևս գոյություն չունի, որովհետև երեկ ես Համազգային թատրոն ներկայացման էի գնացել` նրանց հրավերով: Գնացի, նախ` ներկայացումը քննարկեցինք, ես փորձեցի իմ` արվեստաբանի դիտարկումներն անել, շատ լավ, կառուցողական զրույց ենք ունեցել, որից հետո անցանք այս խնդրին,  և այսօր երեկոյան մենք գնալու ենք վիսկի խմելու»,- հայտնեց Նազենի Ղարիբյանը: