Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր ամփոփեց իր գործունեության 100 օրը:
Նա ներկայացրեց այս ընթացքում Երեւանում իրականացված աշխատանքները, որոնք հիմնականում քաղաքապետարանի ներսում կատարված կառուցվածքային փոփոխություններ էին:
Քաղաքապետը հերքեց այն լուրերը, որ քաղաքապետարանը պատրաստվում է արգելել առեւտուրը Վերնիսաժում եւ խորհուրդ տվեց շաբաթ–կիրակի օրերին գնալ ու համոզվել: Նրա խոսքերով` քաղաքապետարանի նպատակն է, որ առեւտուրը չիրականացվի կանաչ գոտիներում:
«Վերնիսաժ որ գնում ես, զզվանքդ գալիս ա։ Ո՞վ ա ասել, որ Վերնիսաժն արգելում ենք»,– ասաց քաղաքապետարանը` նշելով, որ Վերնիսաժը քաղաքի դեմքն է եւ զբոսաշրջիկների համար տվյալ երկրի մշակույթի հետ ծանոթանալու հնարավորություն։ «Սակայն այսպես ծանոթանալը հաստատ մեզ ձեռնտու չէ»,- հայտարարեց քաղաքապետը: