կարևոր
4228 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-12 13:16
Աշխարհ Քաղաքական

Առաջիկա երկու օրերին սպասվում է իրանական հարձակումը Իսրայելի վրա․ WSJ

Առաջիկա երկու օրերին սպասվում է իրանական հարձակումը Իսրայելի վրա․ WSJ

The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրին տեղեկացնում է, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի ուղիղ հարձակմանը իր հարավային կամ հյուսիային հատվածների վրա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այն կլինի առաջիկա երկու օրերին։ Իրանի ղեկավարությունից տեղեկացված անձը, սակայն, ասել է, որ դեռ քննարկվում են հարձակման ծրագրերը, վերջնական որոշում չի կայացվել։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին երեկոյան մի փոքր ուշ Իսրայելի ռազմաօդային ուժերի մի քանի F-35 կործանիչներ, մուտք գործելով օկուպացված Գոլանի բարձունքներից, արձակեցին 6 հրթիռ՝ ամբողջությամբ ավերելով Իրանի հյուպատոսության շենքը Դամասկոսի հեղինակավոր խիտ բնակեցված Մեզզեի շրջանում.տուժել է նաեւ մոտակայքում գտնվող Իրանի դեսպանի առանձնատունը: Իրանից վստահեցրել էին, որ հակահարված պատասխանը չի ուշանալու։