|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին հրամայել է զինվորականներին լինել բարձր պատրաստվածության վիճակում, եթե Իրանը որոշի «ծայրահեղ միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ առաջիկա օրերին», հաղորդում է «Today in Israel» պորտալը։
Պաշտպանության անանուն աղբյուրները հայտնել են, որ այս նախազգուշական միջոցի պատճառն այն է, որ Իրանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ Լիբանանում և Սիրիայում իր աղետալի ձախողումից հետո:
Դա է մատնանշում նաև Իրանում փոխարժեքի անկումը, ենթակառուցվածքային խնդիրները և քաղաքական հուզումները:
Աղբյուրները նշում են նաև «Իրանում տիրող անորոշությունը՝ Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադառնալու նախաշեմին»։
Այս ամենը ստիպում է Իսրայելին պատրաստ լինել Իրանի հնարավոր հարվածին, իսկ ՑԱԽԱԼ-ին՝ պատրաստվել իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների: