կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-30 14:02
Աշխարհ

Իրանը խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումը Սիրիայի վրա

Իրանը խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումը Սիրիայի վրա

Դեկտեմբերի 29-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն դատապարտել է իսրայելական ռեժիմի հարձակումները սիրիական տարածքների, մասնավորապես՝ Լաթաքիայում սննդի ու դեղորայքի պահեստների վրա։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

«Հարձակումը ագրեսիվ միջոց է և իսրայելական ռեժիմի կողմից տարածաշրջանում ճգնաժամ ու քաոս ստեղծելու բացահայտ օրինակ՝ ի լրումն ՄԱԿ-ի անդամ երկիր ներխուժելուն և նրա ինքնիշխանությունը ոտնահարելուն», - ասվում է Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։

Խաթիբզադեն Իսրայելին մեղադրել է անհիմն պատրվակներով Սիրիայի դեմ պարբերաբար ագրեսիվ գործողությունների պատճառով միջազգային բոլոր օրենքները, կանոններն ու չափանիշները խախտելու և նվաստացնելու մեջ։

«Սիրիան ունի ինքնապաշտպանության իրավունք»,- ասել է նա՝ կոչ անելով երկրներին և միջազգային հանրությանը՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու համար նման հարձակումները, որոնք սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը։

«Նման պահվածքի մասին լռելը կանաչ լույս կվառի ճնշված ժողովուրդների դեմ շարունակվող ագրեսիայի համար»,- ասել է Խաթիբզադեն։