Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակումն առ այն, որ իրանական զինուժը թույլ չի տա Հայաստանի վրա հարձակում, Թեհրանի հերթական հստակ ուղերձն էր Բաքվի բարբարոսական վարչախմբին։ Այս մասին տելեգրամի ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ուշագրավը սակայն այն է, որ հրապարակման առիթը Բաքվի քարոզչամիջոցներից մեկի շարքային բարբաջանքն է այն մասին, որ Հայաստանն իբր «Ադրբեջանի պատմական հող է» և նման այլ տխմարություններ։
Ակնհայտ է, որ իրանական արձագանքի պատճառն իրականում շատ ավելի խորքային է՝ թաքնված Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ Արցախում ծավալած ագրեսիվ գործողությունների լայն աշխարհաքաղաքական համատեքստում, ինչը նաև հանգեցրեց Ռուսաստանի կողմից Բաքվի բռնապետին բավականին ծանր քարոզչական հարվածների հասցման»,- գրել Ոսկանյանը։