|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան հայտարարել է, որ Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի հասնելու համար ընթացող բանակցությունները կարող են արդյունքներ տալ առաջիկա օրերին։ Այս մասին հայտնում է Syria TV-ին։
Դամասկոսում լրագրողների հետ զրույցում աշ-Շարաան անվտանգության համաձայնագիրը որակել է որպես «անհրաժեշտություն» և նշել, որ այն կպահանջի հարգել Սիրիայի օդային տարածքը և տարածքային ամբողջականությունը։
«Խաղաղություն հաստատելու և Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու հարցն այս պահին օրակարգում չէ», - հայտարարել է աշ-Շարաան՝ հավելելով, որ եթե հաջողության հասնեն և համաձայնության գան անվտանգության միջոցառումների շուրջ, ապա հնարավոր է ապագայում այլ համաձայնությունների ևս հասնեն։
Աշ-Շարաան պնդել է, որ Միացյալ Նահանգները «ճնշում չեն գործադրում Դամասկոսի վրա՝ Իսրայելի հետ համաձայնության գալու համար»։ Նա կոչ է արել Իսրայելին «հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և չխախտել նրա օդային տարածքը»։