Իրանական Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նաթանզում գտնվող օբյեկտին հարվածները հասցվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի շուրջ շարունակվող էսկալացիայի ֆոնին: Իրանը հայտարարել է ճառագայթման արտահոսքի բացակայության մասին, սակայն միջուկային ենթակառուցվածքի վրա հարձակումները մի շարք երկրների և միջազգային կառույցների կտրուկ արձագանք են առաջացրել՝ տեխնածին և բնապահպանական մասշտաբային աղետի ռիսկերի պատճառով:
«Դա միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրությունների, ՄԱԿ-ի ԱԽ-ի պրոֆիլային բանաձևերի և գործակալության գլխավոր համաժողովի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտում է», - ասվում է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱԳՆ կայքում:
Զախարովան ընդգծել է, որ շարունակվող հարձակումներն ազդում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական, ինչպես նաև միջուկային օբյեկտների վրա, ինչը ռադիոլոգիական և բնապահպանական հետևանքների լուրջ ռիսկեր է ստեղծում:
Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին, օբյեկտիվ և կոշտ գնահատական տալ տեղի ունեցածին:
«Նման գործողությունները Մերձավոր Արևելքում մասշտաբային աղետի իրական սպառնալիքներ են պարունակում և խաթարում են խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: