|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մոլդովան չի նախատեսում դուրս գալ ԱՊՀ-ի բոլոր համաձայնագրերից, քանի որ դա խնդիրներ կստեղծի հանրապետության քաղաքացիների համար։ Այս մասին «Ռադիո Մոլդովայի» հետ զրույցում ասել է խորհրդարանի և իշխող «Գործողության և համերաշխության կուսակցության» նախագահ Իգոր Գրոսուն, գրում է ТАСС-ը։
«ԱՊՀ շրջանակներում կա մոտ 300 համաձայնագիր, մենք չենք կարող ասել, որ այսօր մենք ամեն ինչ չեղարկում ենք, դա նույնիսկ չի քննարկվում: Դա խնդիրներ կստեղծի մեր քաղաքացիների համար»,- ասել է Գրոսուն: Նա բացատրել է, որ չեղարկվում են հնացած և չօգտագործված պայմանագրերը։
Մոլդովայի կառավարության տվյալներով՝ ԱՊՀ շրջանակներում կնքված 282 համաձայնագրերից ընդհանուր առմամբ 119-ը կչեղարկվեն։ Ավելի վաղ Նախարարների կաբինետը ավարտել է ավելի քան 50 համաձայնագրերից դուրս գալու ընթացակարգերը, և ԱՊՀ գործադիր քարտուղարությունը մինչ այս հաստատեց դրանցից 36-ի օրինական գործողության դադարեցումը։