կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-23 19:53
Քաղաքական

Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ

Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում  Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայացել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հանդիպումը:

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, որոնց ամրապնդման գործում մեծ է խորհրդարանների դերը: Ընդգծվել է պատգամավորների շրջանում բարեկամական խմբերում ընդգրկվելու հետաքրքրվածությունը:

Զինաիդա Գրեչանին, արժևորելով Հայաստանի և Մոլդովայի միջև քաղաքական և տնտեսական կապերը, նշել է, որ  առկա են զարգացաման հեռանկարներ հատկապես ապրանքաշրջանառության և գյուղատնտեսության ոլորտներում:

Մոլդովական կողմն իր համակրանքն է հայտնել 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքներին, դրա արդյունքում մեկնարկած՝ քաղաքական, տնտեսական և իրավական ոլորտներում բարեփոխումների օրակարգին:

Արարատ Միրզոյանը, ընդգծելով Հայաստանի և Մոլդովայի միջև ձևավորված պատմական, քաղաքական և հումանիտար կապերը, կարևորել է երկու երկրների խորհրդարանականների համատեղ աշխատանքը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Խորհրդարանի  ղեկավարն արժևորել է Մոլդովայի հայ համայնքի ուրույն դերը երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում:

Զինաիդա Գրեչանին ՀՀ Ազգային Ժողովի նախագահին հրավիրել է Մոլոդովայի Հանրապետություն:

Հանդիպմանը մասնակցել են Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակներ Միխայիլ Պոպշոյը և Ալեքսանդր Սլուսարյը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արման Բոշյանը և Վաղարշակ Հակոբյանը: