Միասին կարող ենք
կարևոր
592 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-03 15:42
Աշխարհ

Մոլդովայի նախագահը տասնօրյա ժամկետում կստորագրի ԱՊՀ-ից դուրս գալու մասին հրամանագիրը

Մոլդովայի նախագահը տասնօրյա ժամկետում կստորագրի ԱՊՀ-ից դուրս գալու մասին հրամանագիրը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն 10 օր ունի՝ ԱՊՀ-ից դուրս գալու մասին հրամանագիր ստորագրելու համար, որը «Պաշտոնական մոնիթոր»-ում հրապարակվելուց հետո Քիշնևը կտեղեկացնի կազմակերպության քարտուղարությանը դուրս գալու մասին։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Մոլդովայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Հինգշաբթի օրը կայացած նիստում Մոլդովայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ հաստատել է ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագրի և Համագործակցության կանոնադրության չեղարկման նախագիծը։

«Ըստ ընթացակարգի, խորհրդարանի որոշմանը պետք է հաջորդի նախագահի համապատասխան հրամանագիրը։ Այն որոշ ժամանակ կպահանջի՝ մինչև 10 օր։ Այնուհետև հրամանագիրը կհրապարակվի «Պաշտոնական մոնիթորում», իսկ ԱՊՀ քարտուղարությունը կտեղեկացվի բառացիորեն հաջորդ օրը»,-հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը։

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները պարզաբանելէ, որ Քիշնևից ԱՊՀ ղեկավարությանը ծանուցում ուղարկելուց հետո կանցնի ևս 12 ամիս, որի ընթացքում պաշտոնապես կկարգավորվի Համագործակցությունից հանրապետության դուրս գալը։

2022 թվականից ի վեր Մոլդովան անտեսում է ԱՊՀ-ն, որի անդամ է մնում, և ԵԱՏՄ-ն, որի դիտորդ է։