|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մի շարք լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու՝ Ղազախստանի ենթադրյալ ծրագրերի մասին չի համապատասխանում իրականությանը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հաղորդագրություն է տարածվում, որ Ղազախստանը նախաձեռնում է դուրս գալ ԵԱՏՄ Մաքսային միությունից։ Պատճառը, իբր, «Ղազախստանի և Ռուսաստանի միջև չլուծված տարաձայնությունների մեջ» է: Սա չի համապատասխանում իրականությանը»,- նշված է stopfake.kz կայքում, որը ստեղծվել է հանրապետության տեղեկատվության և սոցիալական զարգացման նախարարության աջակցությամբ։
Նման լուրերը հերքել է նաև Ղազախստանի ԱԳՆ-ն։