|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոլդովայի նախագահը չպետք է նախաձեռնի նոր վարչապետի հաստատման ընթացակարգ գործող խորհրդարանի բացակայության դեպքում։ Այս մասին հայտարարել է երկրի Սահմանադրական դատարանը` ի պատասխան Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի պնդման, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ նա ավելի վաղ հայտարարել էր, որ կնախաձեռնի խորհրդարանի արձակման ընթացակարգ հունիսի կեսին այն դեպքում, երբ պատգամավորները չձևավորեն խորհրդարանական մեծամասնություն:
«Մոլդովայի Հանրապետության նախագահը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրել խորհրդարանի կառավարման մարմինների բացակայության դեպքում», - իր խոսքում նշել է ՍԴ նախագահ Միխայ Պոալելունժը։
Միևնույն ժամանակ, նրա իրավաբանական հարցերով խորհրդական Մաքսիմ Լեբեդինսկին երկրում փետրվարի 24-ի խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարել էր, որ Մոլդովան առաջին անգամ հայտնվել է մի իրավիճակում, երբ նորընտիր պատգամավորները չեն կարողանում օրենսդիր ժողովի նախագահ ընտրել ու ձևավորել կառավարման մարմիններ։
Նշվում է, որ ըստ Սահմանադրության` նախագահն առաջարկում է խորհրդարանին` հաստատել նոր վարչապետի թեկնածությունը։ Հանրապետության ղեկավարն իրավունք ունի արձակելու օրենսդիր մարմինը կառավարության ձևավորման անհնարինության կամ օրինաստեղծ գործընթացի արգելափակման դեպքում երեք ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ Մոլդովայի 101 տեղանոց խորհրդարան անցել է երեք խոշոր կուսակցություն, որոնք չեն կարողանում ձևավորել խորհրդարանական մեծամասնություն։