կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-24 17:44
Քաղաքական

Մոլդովայի խորհրդարանի նախագահը Միրզոյանին մանրամասն պատմել է Մոլդովայի ՍԴ-ում փոխությունների մասին

Մոլդովայի խորհրդարանի նախագահը Միրզոյանին մանրամասն պատմել է Մոլդովայի ՍԴ-ում փոխությունների մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 24-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը. Yerkir.am-ին հայտնում են ԱԺ-ից:

Նշվում է՝ Հայաստանի եւ Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները կիսվել են երկու երկրներում ընթացող բարեփոխումների ընթացքով:

Զինաիդա Գրեչանին պատմել է Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին, մանրամասներ հայտնել Մոլդովայում ընթացող դատաիրավական բարեփոխումների եւ Սահմանադրական դատարանում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ, մասնավորապես՝ ինչպես են Մոլդովայի ՍԴ նախկին անդամները, որոնք աշխատել են իշխանությունն ուզուրպացրած մեկ անձի ճնշումների ներքո, համարձակություն ունեցել չեղյալ համարել նախկինում իրենց կայացրած ապօրինի որոշումներն ու հրաժարական տվել, և այժմ նոր ձեւավորված Սահմանադրական դատարանն աշխատում է ի շահ երկրի՝ պաշտպանելով Սահմանադրությունը:

Զինաիդա Գրեչանին բացատրել է նաև, որ Մոլդովայի Սահմանադրական դատարանի՝ ողջ կազմով հրաժարականից հետո Մոլդովայում ընթանում են դատաիրավական լուրջ բարեփոխումներ:

Բացի այդ՝ Մոլդովայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում ու շատ տպավորված է հյուրասիրությամբ, ավանդույթների պահպանմամբ: