կարևոր
10657 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-02 12:37
Հասարակություն

Թիրախում ագրարայինի անասնաբուժական ֆակուլտետն է

Թիրախում ագրարայինի անասնաբուժական ֆակուլտետն է

Ըստ Yerkir.am-ի տեղեկությունների` առաջիկայում փակվելու է ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը: Պատճառը ֆակուլտետի ուսանողների քանակն է:

Համալսարանից ստացված տեղեկատվության համաձայն մարտի 1-ի դրությամբ ֆակուլտետում սովորում է 210 ուսանող, մագիստրանտ և ասպիրանտ (առկա, հեռակա): 210-ից 65-ը բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողներն են, որոնք շուտով ավարտելու են: Այսինքն ուսանողների թվաքանակը չի գերազանցելու 145-ը: Ըստ համալսարանում գործող ֆակուլտետի կանոնակարգի` ֆակուլտետը ձևավորվում է ըստ մասնագիտական գործունեության բնույթի` 200 և ավելի ուսանողների առկայության դեպքում: Այսպիսով, անասնաբուժական ֆակուլտետի ուսանողների թվաքանակը պակաս է 200-ից: Ըստ լուրերի՝ անասնաբուժական մասնագիտություններն ընդգրկվելու են ագրոնոմիական ֆակուլտետում:

Հիշեցնենք, որ 1928թ. հունիսի 28-ին, Համկ(բ)կ Անդրկովկասի ԵրԿԿոմը որոշում ընդունեց Երևանում հիմնադրել անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտ: 1930 թ. Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի հիման վրա հիմնադրվում է անդրկովկասյան անասնաբուծական ինստիտուտը: 1994թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը միավորվեց Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի հետ և գործում է որպես առանձին ֆակուլտետ: Նկարում` Երեւանի անասնաբուժական, անասնաբուծական ինստիտուտում հյուրընկալել են Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին