կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-12 15:30
Հասարակություն

Հրազդան քաղաքում անասնաբուժական սպասարկման շենք կկառուցվի

Հրազդան քաղաքում անասնաբուժական սպասարկման շենք կկառուցվի

Կառավարության վաղվա նիստի օրակարգում գյուղատնտեսության նախարարությունը ներառել է հարց` Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի սեփականությունը հանդիսացող` բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից Հրազդանի համայնքի Հարավային թաղամաս,Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհ, թիվ 7 հասցեում գտնվող` 0,04 հեկտար մակերեսով և 497000 դրամ կադաստրային արժեքով որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականություն և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման նպատակով օգտագործելու պայմանով:

Որոշման  նախագծով առաջարկվում է` ընդունել հողամասը և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ»պետական կառավարչական հիմնարկին` ծրագրի շրջանակներում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման նպատակով օգտագործելու պայմանով:

Առաջարկվող որոշման նախագծի ընդունման դեպքում կապահովվի ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքում ծրագրի շրջանակներում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցումը,   Հրազդանի տարածաշրջանի համայնքներում կբարձրանա անասնաբուժական ծառայությունների մատուցման արդյունավետությունը: