|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով․ ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգման անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023թ. ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով»,- ասվում է զեկույցում։
Մարտի 20-24-ը Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները քննարկվել են մարտի 31-ին Ռուսաստանի և Հայաստանի անասնաբուժական ծառայությունների միջև բանակցությունների ընթացքում։ «Հանդիպման ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ռուս գնորդների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության մասին», - նշում է «Ռոսսելխոզնադզորը»։
«Մատակարարումը վերսկսելու հնարավորությունը հետագայում կքննարկվի», - հավելում է գործակալությունը։