|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ուկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Коммерсантъ»-ը։
««Tomahawk»-ների թեման մեզ մոտ ծայրահեղ մտահոգություն է առաջացնում, այդ մասին արդեն խոսել է նախագահ Պուտինը։ Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ», — հայտարարել է Դմիտրի Պեսկովը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Միաժամանակ, «Tomahawk»-ը չի կարող փոխել իրավիճակը ճակատներում, ասել է Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա, այժմ բոլոր կողմերից լարվածությունը սրվում է։
Ռուսաստանը շարունակում է հայտարարել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իր պատրաստակամության մասին։
Դմիտրի Պեսկովը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մշտապես խոսում է բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին։ Ըստ նրա, Ուկրաինան և Եվրամիությունը ցուցաբերում են բացարձակ անհամաձայնություն՝ որևէ քայլ ձեռնարկելու իրավիճակի կարգավորման համար։