կարևոր
4942 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-25 14:09
Հասարակություն

Ազգային ոգին է մեր մեջ նվազել, երբ այն բարձրանա, նորից նույն հաղթող ազգը կդառնանաք․ մարտունեցի

«Հայաստան» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում էր․ մարտունեցիների հետ հանդիպման էին մեկնել  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ՝  Աղվան Վարդանյանը, Արման Ղազարյանը, Քրիստինե Վարդանյանը, Թադևոս Ավետիսյանը, Գեղամ Մանուկյանը։ Հանդիպման ժամանակ պատգամավորները խոսել են Տավուշում հայկական զորքերի ետքաշման երկարաժամկետ ու խորքային բոլոր հետևանքների մասին, քննարկել օրվա իշխանության առաջարկած վտանգավոր օրակարգերին՝ հանրային դիմադրություն ցուցաբերելու  կարևորությունը, ներկայացրել՝ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու ուղիները։ 

Պատգամավորների հետ հանդիպման եկած մարտունեցիները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները՝ երկրում ստեղծված քաոսային իրավիճակի մասին, դիտարկումներ արել, կոչով դիմել համաքաղաքացիներին։

Մանրամասն՝ տեսանյութում։