կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-17 17:11
Քաղաքական

Գիտե՞ք՝ Ազգը երբ պարտվեց, երբ մեր մշակույթը սկսեցին ներկայացնել կոլոտ հովոն, կարգին հայկոն, սոս ջանիբեկյանը, աներձագ հրաչը. Արթուր Թովմասյան

Գիտե՞ք՝ Ազգը երբ պարտվեց, երբ մեր մշակույթը սկսեցին ներկայացնել կոլոտ հովոն, կարգին հայկոն, սոս ջանիբեկյանը, աներձագ հրաչը. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գիտե՞ք Ազգը երբ պարտվեց, երբ մեր մշակույթը սկսեցին ներկայացնել կոլոտ հովոն, կարգին հայկոն, սոս ջանիբեկյանը, աներձագ հրաչը և այլք:

Ազգ, որը  նայում էր Joni Brjoni-ի ուղիղ եթերները և ոչ թե կարդում ու զարգանում, չի կարող ունենալ պետություն, պետականություն, կրթություն, մշակույթ և այլն: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ոնց կապիտուլյանտը դարձավ վարչապետ, հասկացա՞ք: Հասկացեք ի վերջո մի պարզ իրականություն՝ Ազգ, որը ունեցել է Նարեկացի, Թումանյան, Չարենց, Սևակ, Իսահակյան, Շիրազ և շատուշատ այլ Մեծանուն Հայորդիներ, այս հանճարներին կարդալու փոխարեն՝ գերադասում է նայել բնության կողմից խզբզանքների (կոլոտ հովո & CO) կատարումները, այդ Ազգը, մեղմ ասած, ինքն իրեն տանում է ստրկության և ինքնաոչնչացման ճանապարհով: Այն, ինչ ցայտուն երևաց վերջին 3 տարում, մեր ժողովրդի 30 տարվա դեգրադացիայի վառ օրինակն է, իսկ կոլոտ հովոն նրա հավաքական կերպարը:

Հ.Գ. Ազգային հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին: Մարդկայինը ազգայինին ներդաշնակելով՝ շահում է թէ´ մէկը, թէ´ միւսը: Եւ, ընդհակառակը, ազգայինը «համամարդկայինին» զոհելով՝ կորցնում է թէ´ ազգը, թէ´ մարդկութիւնը: ՆԺԴԵՀ»։