կարևոր
20623 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-15 22:00
Արցախ

Մեր հայրենիքը Հայաստանն է, մեր ծննդավայրը Արցախն է․ երբ վերադառնանք մեր հավատքին, մեր Աստծուն նորից կունենանք Արցախը․ Դադիվանքի նախկին վանահայր

Մեր հայրենիքը Հայաստանն է, մեր ծննդավայրը Արցախն է․ երբ վերադառնանք մեր հավատքին, մեր Աստծուն նորից կունենանք Արցախը․ Դադիվանքի նախկին վանահայր

Մեր հայրենիքը Հայաստանն է, մեր ծննդավայրը Արցախն է․ երբ վերադառնանք մեր հավատքին, մեր Աստծուն նորից կունենանք Արցախը։

Այս մասին «Հայացքն Արցախին» հաղորդման ժամանակ հայտարարել է Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը։

«Մեր կամքին հակառակ մարդիկ գործեցին, մեր թիկունքում հակառակը գործեցին, մենք այսօր էլ նույն մտքին ենք։ Մենք Արցախից չենք հեռացել, այսօր էլ մենք Արցախը մեր մեջ պահում ենք։ Մենք ճիշտ ենք ասել, որ չենք հեռանա Արցախից, մեր թիկունքում մենք ասեցինք այն, ինչ–որ կա։

Արցախը մերն է, Արցախը դրախտավայր է, մեր հայրենիքը Հայաստանն է, մեր ծննդավայրը Արցախն է, մենք պիտի վերադառնանք մեր ծննդավայրը․ դա լինելու է, վստահ եմ»,- ասել է նա։

«Մեծ քառատոն է լինելու։ Այսօր մենք ուրիշներին ենք մեղադրում, որ ինչու հայաթափվեց Արցախը, բայց մենք մեզնից պետք է սկսենք, մաքառվենք։

2020-ին, երբ որ գրավեցին Արցախի մի մասը, մենք չհամախմբվեցինք։ Ես կարծում էի՝ եկեղեցիները լեփ-լեցուն կլինեին հավատացյալներով։ Բայց մինչև վերջին օրը մարդիկ անտարբեր, հավատքից հեռացած էին և պատասխանը դրա ստացանք մենք։

Մինչև չվերադառնանք մեր հավատքին, մեր Աստծուն, պիտի ամբողջ հայ ժողովուրդը ապաշխարհի, դարձի գա, դրանից հետո կունենանք Արցախը և ես տեսնում եմ դա»,- ասել է վանահայրը։