Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում: Yerkir.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից՝ Ծակքար գյուղի բնակիչ Հակոբ Վարդանյանն ասաց, որ այս պահին ինքնաբուխ բողոքի դուրս ելած քաղաքացիների թիվը մեծանում է, շուրջ 1000 հոգի, նրանց են միանում նաև հարակից գյուղերի բնակիչները։
Ըստ մեր զրուցակցի՝ մարզի բնակիչները ճանապարհը փակել են համայնքի Ծակքար բնակավայրի այն հատվածում, որտեղից 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել, և հենց նույն տեղից էլ, նրա խոսքով, կհեռացնեն իշխանությունից;
«Րոպե առ րոպե ավելանում է ժողովուրդը, միանում են տարբեր գյուղերից, մեծ հոսք կա մարդկանց, արդեն հազարներով են հավաքվել, տարբեր կառույցների պատասխանատուներ են գալիս, ինչ-որ բան են ասում, որ ժողովրդին ցրեն, բայց ժողովուրդը չի հավատում ու չի հեռանա, մենակ էդ գումարի ու հարկի խնդիրը չէ, համբերության բաժակները ժողովրդի արդեն լցվել ա։ Այսինքն՝ մեր պետությունը դարձել ա թուրքական ինչ-որ վիլայեթ։ Ժողովորդը փակել է այն հատվածը, որտեղից Նիկոլին են ժամանակին իշխանության բերել, երևի հենց նույն տեղից էլ նրան հեռացնելը կսկսվի»։
Նշենք, որ Ծակքար բնակավայրը Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հայրենի գյուղն է, և, ըստ մեր աղբյուրի, նրա հայրն ու եղբայրները նույնպես ՌԴ մեկնող արտագնա աշխատողներ են։