կարևոր
1861 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-28 12:05
Հասարակություն

Սիրելի՛ ժողովուրդ, դուք այս օրերին փաստել եք, որ նույն Սարդարապատյան ոգին ունեք․ Բագրատ Սրբազան

«Սիրելի՛ ժողովուրդ, դուք այս օրերին փաստել եք, որ նույն Սարդարապատյան ոգին ունեք։ Դուք փաստել եք ասելով՝ ո՛չ ու ո՛չ և հազար անգամ ո՛չ անպատվությանը, նվաստացմանը, ստորացմանը, ստին, թշնամությանը, ատելությանը և ասել եք այո՛ ճշմարտության հաղթանակին, ասել եք այո՝ պատվին ու հայրենիքին»,- Սարդարապատի հուշահամալիրում ասաց Բագրատ Սրբազանը։

 «Մենք միասին, համբերությամբ և նպատակային ընթանալու ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում ծնված այս սրբազան պայքարի օրակարգով և բովանդակությամբ, այն է՝ հասնել ճշմարտության հաղթանակին, որն արդեն գոյություն ունի ձեր սրտերի մեջ։ Ճշմարտության հաղթանակը պետք է դառնա անխուսափելի, որովհետև իրական Հայաստանը, որ դուք եք, պետք է հաղթի ֆեյսբուքյան Հայաստանին, և վերջապես հոգևոր Հայաստանն իր անսահման սահմաններով պետք է հաղթի նոր Հայաստանին, նրա սահմանափակությանը»,- ասաց Բագրատ Սրբազանը։