կարևոր
2218 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-24 23:47
Հասարակություն

Տավուշում բոլորը մերժում են իշխանական օրակարգը՝ հասկանալով, որ բնակավայրերի զիջումը հանգեցնելու է նորանոր աղետների. պատգամավոր

Տավուշում բոլորը մերժում են իշխանական օրակարգը՝ հասկանալով, որ բնակավայրերի զիջումը հանգեցնելու է նորանոր աղետների. պատգամավոր

Այս օրն էլ անցկացրի Տավուշի մարզում՝ Իջևանի և Նոյեմբերյանի շրջանի գյուղերում։ Գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:

«Իմանալով ձերբակալվածների մասին՝ անմիջապես ուղևորվեցի Նոյեմբերյանում ձերբակալվածների պահման վայր։ Այս պահի դրությամբ բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել։

Ոսկեպարում լարված դրություն էր։ Ակնհայտ էր, որ ոստիկանները հրահանգ էին ստացել բնակիչներին թույլ չտալու մտնել եկեղեցի։ Ի վերջո, ոստիկանները տեղի տվեցին։

Կարող եմ վստահաբար ասել, որ Տավուշում բոլորը մերժում են իշխանական օրակարգը՝ հասկանալով, որ բնակավայրերի զիջումը հանգեցնելու է նորանոր աղետների։

Այս օրերին տարբեր խմբեր այցելում են Ոսկեպար։ Ցավոք, հանդիպեցի այնտեղ մարդկանց, որոնք հատուկ եկել էին մարդկանց մոլորեցնելու։ Լիահույս եմ, որ այսպիսինները համախոհներ չեն ունենա։ Սիրելի’ հայրենակիցներ, խնդրում եմ զգոն եղեք։

Տավուշում մասնակցեցի նաև Ծաղկազարդին։

Ուզում եմ հավատալ, որ մեր հաղթանակներն ու զարթոնքը կվերսկսվեն Տավուշից»,- նշել է պատգամավորը։