Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով համերգ անցկացրեց Տավուշի Բերդ բնակավայրի «Սորաններ» դենդրոպարկում. հայտնում է Yerkir.am-ը։
Հանդիսատեսը Բերդ, Չինարի, Այգեպար եւ հուլիսյան սրացման ժամանակ գնդակոծված այլ բնակավայրերի բնակիչներ էին, Երևանից գնացած հյուրեր, ՀՀ վարչապետը և կառավարության անդամներ։
Ծրագրում Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից էին, կոմիտասյան մշակումներ և այլ գործեր։ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարմամբ հանդես եկավ նաև ֆլեյտահարուհի հենց Տավուշի մարզից։
««Թիկունքը՝ մշակույթ» խորագիրն այն է, որ մենք մշակույթով ենք խոսում, մենք երաժշտությամբ ենք խոսում, մենք մեր Արամ Խաչատրյանով ենք խոսում. սա ենք մենք, ոչ թե վայրենիներ ենք։ Մենք քաղաքակիրթ ենք, մենք ազնիվ ենք, մենք մաքուր ենք, և մերը մշակույթն է»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Նա նշեց, որ շատ ուրախ է, որ եկել և այս մարդկանց համար նվագում են. «Նրանցից ոմանք երևի երբևիցե սիմֆոնիկ նվագախումբ չեն տեսել, ովքեր էլ որ տեսել են, սիրում են, երևի ամեն օր չէ, որ հնարավորություն ունեն սիմֆոնիկ երաժշտության համերգ լսելու»։
Թոփչյանը կողմնակից է, որ մեր մշակույթը ցրվի ամբողջ Հայաստանով, և նրա երազանքն է, որ Տավուշն ունենա ի՛ր սիմֆոնիկ նվագախումբը, Գյումրին, Վեդին, Գորիսը, Ղափանը ունենան իրենցը։
Առաջարկում ենք «Թիկունքը՝ մշակույթ» համերգը դիտել ամբողջությամբ՝ տեսանյութով: