Միասին կարող ենք
կարևոր
538 դիտում, 52 րոպե առաջ - 2026-05-26 20:10
Քաղաքական

Ի հեճուկս Փաշինյան-Ալիև պայմանավորվածության՝ հասարակությունը մերժում է ադրբեջանական օրակարգը. Աբրահամյան

Ի հեճուկս Փաշինյան-Ալիև պայմանավորվածության՝ հասարակությունը մերժում է ադրբեջանական օրակարգը. Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանական վարչակազմին գոհացնելու և արցախցիների նկատմամբ ատելության քաղաքականությանը հավատարիմ մնալու շրջանակում, փաշինյանական իշխանության քաղաքական պատվերով, վարչական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Ադրբեջանի հետ կարճ փոխանցումներով փաշինյանական իշխանությունը փորձում է արմատախիլ անել այն ամենը, ինչը առնչվում է Արցախի պետականության հետ։

Ի հեճուկս Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների՝ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը մերժում է ադրբեջանական օրակարգը»: