Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից թեպետ տպավորություն ստեղծվեց, թե խուսափում է Ռուսաստան մեկնելուց եւ ԱՊՀ ու ԵԱՏՄ ֆորմատներով միջոցառումներին մասնակցելուց, սակայն քաղաքական կուլիսներում խոսակցություններ կան, որ Ռուսաստանն էլ առանձնապես ցանկություն չունի այլեւս Փաշինյանին ընդունելու, եւ ՌԴ-ից անգամ հորդորում են Փաշինյանին` կա՛մ ակտիվացնել անդամությունը, կա՛մ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանն ավելի քան մեկ տարի է՝ սառեցրել է անդամությունն այս կառույցում։
Ասում են՝ ՌԴ-ում հասկացել են, որ Փաշինյան-Ալիեւ տետ ա տետ պայմանավորվածությունների ֆորմատով են գործում, եւ չի բացառվում, որ մոտ ապագայում «ոչ խաղաղ» ճանապարհով Փաշինյանն Ալիեւին հանձնի «Զանգեզուրի միջանցքը», իսկ հետո դա գցի ՀԱՊԿ-ի գրպանը, թե` ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում եղավ, ՀԱՊԿ-ը մատը մատին չխփեց։ Ուստի հորդորում են` դուրս եկեք, որ մենք որեւէ պարտավորություն ձեր հանդեպ չունենանք: