Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 9-ին՝ Ադրբեջանում կանխատեսելի նախագահական ընտրություններից երկու օր անց, Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարն Ալիեւի եւ նրա որդու՝ Հեյդարի հետ այցելել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի բազաներ եւ հետեւել վերջերս ընդունված Akıncı հարվածային ԱԹՍ-ների թռիչքներին՝ հանդես գալով պաթոսային ելույթով:
Միաժամանակ բացվել է ադրբեջանական բանակի համար կառուցված ԱԹՍ ակադեմիան, որտեղ ուսումնասիրվում են այնպիսի սարքեր, ինչպիսիք են AKINCI-ն եւ Bayraktar TB2-ը, Şimşek թիրախային ինքնաթիռը, ÇAKIR եւ SOM թեւավոր հրթիռը (արձակվում է ՀՕՊ խոցման գոտուց դուրս), GÖKDOĞAN եւ BOZDOĞAN «օդ-օդ» դասի հրթիռը, KGK-82, LGK-82, TEBER-82, HGK-82 բարձր ճշգրտության հրթիռը (հագեցած է ուղղորդման համակարգով ծալվող թեւերով), MAM-T/L/C. հրթիռներ:
Եվ սրանք ադրբեջանա-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության միայն վերջին օրինակներն են, որոնք, գիտենք, ընդունում են շատ առաջադեմ ձեւեր, ընդհուպ մինչեւ թուրքական ընկերությունների կողմից Ադրբեջանի ՌՕՈւ սպառազինության մեջ գտնվող խորհրդային արտադրության ինքնաթիռների արդիականացում։ Վերջին նախագահական ընտրություններից հետո Բաքվում ավելի մեծ ուշադրություն են դարձրել թյուրքական պետությունների կազմակերպմանը եւ «թյուրքական աշխարհի» միավորման գործում նրա դերին։ ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանական համագործակցության ընդլայնումը, որի մեջ մտնում են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը, այն դեպքում, երբ Թուրքմենստանը (առայժմ), Հունգարիան եւ միայն Անկարայի կողմից ճանաչված հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունը հանդես են գալիս որպես դիտորդ պետություններ, նշանակում է շրջադարձային տեղաշարժ տարածաշրջանային դինամիկայում: «Թյուրքական» դաշինքի մասնակիցները գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում փոխադարձ անվտանգությանը եւ «ռազմավարական համաձայնեցմանը», ինչպես նաեւ ընդհանուր արտաքին քաղաքական օրակարգի ձեւավորմանը։
Փետրվարի 14-ին Միլի մեջլիսում երդմնակալության արարողության ժամանակ վերընտրված Ալիեւը խոսել է տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ նշելով «թյուրքկան պետությունների կազմակերպությունը» որպես արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն, մերժելով այլընտրանքային կազմակերպությունները, բայց, այնուամենայնիվ, ուղղակիորեն չնշելով դրանք. «Մեզ համար դա գլխավոր միջազգային կազմակերպությունն է, քանի որ դա մեր ընտանիքն է։ Ուրիշ ընտանիք չունենք։ Մեր ընտանիքը թյուրքական աշխարհն է» Azerbaijani President: Organization of Turkic States is the main international organization for us, because it is our family - AZERTAC (azertag.az)։ Նման ոչ երկիմաստ դիրքորոշումն ազդարարում է ինչպես եվրաատլանտյան ռազմաքաղաքական կառույցներին, այնպես էլ Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն նախագծերին, որ Բաքուն մտադիր չէ միանալ դրանցից ոչ մեկին։ Թյուրքական պետությունների կազմակերպությունը մերձկասպյան երկրին զգալի ներուժ է տրամադրում տարածաշրջանային մյուս տերություններին հակակշռելու համար՝ ավելի ու ավելի կարեւոր դեր զբաղեցնելով Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ: Բացի այդ, տվյալ ինստիտուտը մեծ նշանակություն ունի մյուս անդամ պետությունների համար։ Անցած տարվա ընթացքում վերոնշյալ կազմակերպությունը զգալի հաջողությունների է հասել ինստիտուցիոնալացման ոլորտում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքացիական պաշտպանության մեխնիզմը, դատավորների պատրաստման թյուրքական ցանցը, թյուրքական աշխարհի նոտարների միությունը, թյուրքական ներդրումային հիմնադրամը, թյուրքական պետությունների արհմիությունների կազմակերպումը եւ այլն: Այսպիսով, մարտի 17-ից 19-ը Ղազախստանի Տարազ քաղաքում տեղի կունենա կազմակերպության գյուղատնտեսության նախարարների հանդիպումը եւ թյուրքական ագրարային բիզնես ֆորումը: Մահմեդական կրոնական առաջնորդների Թյուրքական պետություննների կազմակերպության խորհրդին կից ստեղծված «Ֆաթվա համակարգող խումբը» 2024 ի Ռամադան ամսվա առաջին օրը որոշել է սույն թվականի մարտի 11-ը astana-declaration-3113-215.pdf (turkicstates.org):
Ինտեգրման անվերապահ ուղղություններից է անդամ պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացումը եւ ռազմական կապերի խորացումը: 2023 թ-ի նոյեմբերին Աստանայում կայացած կազմակերպությանգագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեն կոչ արեց «ավելի սերտ համագործակցել պաշտպանական արդյունաբերության եւ ռազմական համագործակցության ոլորտում»։ Մասնակից պետությունները համատեղ նախագծեր են իրականացնում տնտեսության, մշակույթի, փոխկապակցվածության, էներգետիկայի եւ այլ ոլորտներում՝ զարգացնելով նաեւ համագործակցությունը ռազմական եւ անվտանգության ոլորտներում, սակայն դա անում են հիմնականում երկկողմ ձեւաչափով: Փետրվարի 28-ին, երբ Ղազախստանի մաժիլիսը վավերացրեց Ուզբեկստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր Տաշքենդում 2022 թ-ի դեկտեմբերի 22-ին եւ վավերացվել էր Տաշքենդի կողմից անցյալ տարի։ Փաստաթուղթը երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները, որոնց միջեւ նկատվում էին տարածաշրջանում առաջնորդության համար մրցակցության տարրեր, տեղափոխում է համագործակցության նոր մակարդակ՝ արգելելով նրանց անդամակցել որեւէ դաշինքի եւ միանալ մյուս կողմի դեմ ուղղված ցանկացած քայլի: Բովանդակալից կերպով հիշեցնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ Շուշիի հռչակագիրը, միեւնույն ժամանակ, ղազախա-ուզբեկական պայմանագիրը, այնուամենայնիվ, չի պարտադրում ստորագրող կողմերին աջակցել միմյանց պետութայն կամ պետությունների խմբի կողմից հարձակման դեպքում: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել են մի քանի երկկողմ համաձայնագրեր Kazakh Parliament assents to deal on allied relations with Uzbekistan (trend.az): APA գործակալությանը տված հարցազրույցում Ղազախստանի առաջնորդն ամեն կերպ գովաբանել է Թյուրքական պետությունների կազմակերպության առավելություններն ու դրա «վիթխարի ներուժը»»։ Ահա միայն մի քանի թվեր․ ընդհանուր տարածքը մոտ 4,5 միլիոն քառակուսի կիլոմետր է, համախառն ՀՆԱ-ն՝ ավելի քան 1,5 տրիլիոն դոլար. Բնակչությունը՝ ավելի քան 160 միլիոն մարդ: Կազմակերպության ներսում ապրանքաշրջանառությունը հասել է 42,3 միլիարդ դոլարի, իսկ աշխարհի հետ թյուրքական երկրների ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 1,3 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Կազմակերպության բոլոր երկրները վստահորեն ընդգրկված են համաշխարհային տնտեսական գործընթացներում, ներկայացված եւ ակտիվորեն աշխատում են հիմնական միջազգային կազմակերպություններում: Կարծում եմ՝ կազմակերպության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա հաջող առաջխաղացման համար դա ավելի քան բավարար է»։
Վերը նշվեց՝ Բաքուն այդ կազմակերպության շրջանակներում պաշտպանական համագործակցության համոզված կողմնակից է։ «Բռնկվում են պատերազմներ եւ արյունալի հակամարտություններ։ Ընդ որում, առաջին հերթին անվտանգության գլխավոր երաշխավորը դառնում է պաշտպանական ներուժը։ Ես կարծում եմ, որ անդամ պետությունների միջեւ համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, պաշտպանությունը եւ պաշտպանական արդյունաբերությունը, պետք է էլ ավելի ընդլայնվի»,-ասել է Ալիեւը 2023 թ-ի նոյեմբերին Աստանայում կայացած գագաթնաժողովում։
Հնարավոր է, այո, թյուրքական պետությունների կազմակերպության մասնակիցների միջեւ երկկողմ պայմանավորվածություններին հետեւեն նաեւ բազմակողմ նախաձեռնություններ։ Դիտորդներից մեկի խոսքով՝ «երբ հավաքական եւ բազմակողմ համագործակցությունը, որը կապված չէ անվտանգության հետ, սկսի «նորմալ» թվալ տարածաշրջանի ազգային առաջնորդների եւ հասարակության ներկայիս սերնդի համար, ռազմական եւ անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցության էվոլյուցիոն ուղին նույնպես նորմալ կդառնա» Microsoft Word - 231129_FT_Outzen (cacianalyst.org):
2022 թ-ի մայիսին Ղազախստանն ու Թուրքիան ավելի վաղ հաստատված «ընդլայնված ռազմավարական գործընկերության» շրջանակներում համաձայնության են եկել Ղազախստանում թուրքական անօդաչուների արտադրության շուրջ, որը դարձել է Թուրքիայի սահմաններից դուրս առաջին նման երկիրը։ 2023 թ-ի հոկտեմբերին հայտարարվեց՝ Ղազախստանում ԱԹՍ-ների արտադրությունը կսկսվի 2024 թ-ին։ «Մենք մեր առջեւ նպատակ ենք դնում ոչ թե պարզապես բացել արտադրությունը, այլ փոխանցել փորձն ու տեխնոլոգիաները, որպեսզի ապագայում Ղազախստանը կարողանա ինքնուրույն արտադրել անօդաչու թռչող սարքեր», - Կենտրոնական Ասիայի Հանրապետությունում արտադրության մասին հայտարարել է Turkish Aerospace-ի ներկայացուցիչ Էրոլ Օղուզը Kazakhstan plans to start production of Turkish Anka drones | Caliber.Az: Pan-Turkism: Turkic Vector in Kazakhstan’s Foreign Policy - The Astana Times։
Թուրքական պաշտպանական արդյունաբերության ASELSAN եւ ROKETSAN ձեռնարկություններն աշխատում են Ադրբեջանում եւ մտադիր են ընդլայնել իրենց գործունեությունը: Հաղորդվում է՝ Կասպից ծովի ափերին արդեն արտադրում են վերջերս շահագործման հանձնված թուրքական KAAN կործանիչի պահեստամասերից մեկը: Ադրբեջանի ՌՕՈւ սպառազինությունում թուրքական անօդաչուների մասին խոսվել է վերեւում, դրանք կան նաեւ Ղրղզստանում եւ Թուրքմենստանում, իսկ 2023 թ-ի վերջին Կենտրոնական Ասիայում թուրքական դրոններ ձեռք բերած վերջին թյուրքական պետությունը Ուզբեկստանն է Azerbaijan produces one of spare parts of Turkish fighter jet KAAN (apa.az) , Uzbekistan has received Bayraktar TB2 combat drone from Turkey | Bright Uzbekistan (buzb.uz), Azerbaijan can be producer of Turkish-made military aircraft (azernews.az)։
Ալիեւի կողմից կազմակերպության հանձնառության հաստատումն ընդգծում է կազմակերպության առաջատար դերը այն կազմող պետությունների արտաքին քաղաքական օրակարգի ձեւավորման գործում: Բացի այդ, թուրքական «պաշտպանական» ձեռնարկությունների ինտեգրումը նախկին խորհրդային հանրապետությունների ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին թույլ է տալիս «թյուրքական» ինտեգրման կողմնակիցներին խոսել դրա առավելությունների մասին։ Համատեղ արտադրական ձեռնարկություններից մինչեւ տարածաշրջանային հակամարտություններում թուրքական նորագույն ԱԹՍ-ների տեղակայումը, թյուրքական պետությունների կազմակերպությունում լուրջ ուժ է դառնում Եվրասիայի աշխարհաքաղաքական լանդշաֆտում: Մասնակից պետությունները շարժվում են տարբեր ոլորտներում ավելի խորը ինտեգրման ուղղությամբ, սակայն դա անում են զգուշորեն՝ չմոռանալով Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից հնարավոր արձագանքի մասին։ Այնուամենայնիվ, ընդհանուր հետագիծը պարզ է. այսպես թե այնպես, մշակութային-լեզվական մերձեցմամբ պայմանավորված «թյուրքական» դաշինքն ավելի ու ավելի նկատելի դեր կխաղա «նոր» Եվրասիայի անվտանգության ճարտարապետության ձեւավորման գործում։ Եվ հազիվ թե պատահական է, որ մշակութա-քաղաքականապես մոտիվացված «թյուրքիզմի» ջատագովների կոչերն ավելի ուշադիր նայելու կազմակերպությանը, ընդհուպ մինչեւ պատշաճ նախապատրաստությունից հետո դրան անդամակցության հայտ ներկայացնելու հարցի քննարկումը, ժամանակ առ ժամանակ հնչում են նաեւ Ռուսաստանում…։
Ալեքսանդր Գրիգորիեւ
Թարգմ.՝ Գայանե Մանուկյանի