կարևոր
481 դիտում, 1 ժամ առաջ - 2025-10-01 17:45
Աշխարհ

Ինչո՞ւ Ռուսաստանի ու Չինաստանի մոտ հնարավորություն առաջացավ՝ առողջացնելու թյուրքական պետությունների կազմակերպությունը

Ինչո՞ւ Ռուսաստանի ու Չինաստանի մոտ հնարավորություն առաջացավ՝ առողջացնելու թյուրքական պետությունների կազմակերպությունը
Սեպտեմբերի վերջին Բուդապեշտում բացվեց թյուրքական աշխարհի ուսումնասիրության կենտրոն։ Այս միջազգային իրադարձությունը, մի կողմից, կրկին հիշեցրեց թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) դերը աշխարհում եւ, մասնավորապես, Կենտրոնական Ասիայում: Մյուս կողմից, վերջին շրջանում գլխավոր «թուրանիստներից» հետաքրքիր մեսիջներ են ի հայտ եկել` հօգուտ ԹՊԿ-ի փոխարժեքի վերափոխման: Բայց ամեն ինչի մասին ըստ կարգի:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Հունգարիայի միջազգային հաղորդակցության հարցերով պետքարտուղար Կովաչը, Բուդապեշտում Թուրքիայի դեսպան Էքշիօղլուն, դիվանագետներ, ինչպես նաեւ, իհարկե, հյուրեր թյուրքական երկրներից: Իր ելույթում Կովաչն ընդգծել է թյուրքական աշխարհի հետ Հունգարիայի հարաբրեությունների ռազմավարական նշանակությունը` նշելով, որ թյուրքական պետությունների կազմակերպոթյունում դիտորդի կարգավիճակը կարեւոր դեր է խաղում 21-րդ դարի նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտի ձեւավորման գործում:Նրա խոսքով` կենտրոնը հարթակ կդառնա մասնագետների պատրաստման եւ Հունգարիայի ու թյուրքական երկրների միջեւ հումանիտար ու քաղաքական կապերի ամրապնդման համար:Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ դիվանագիտութայն, արտաքին քաղաքականության, գիտական համագործակցության հարցերին, ինչպես նաեւ համաշխարհային քաղաքականության մեջ ԹՊԿ-ի աճող դերին:

Արդեն 4 տարի է, ինչ «թյուրքական խորհուրդը», որը 2021 թ-ին վերափոխվել է ԹՊԿ-ի, վերածվել է ավելի պարտավորեցնող կառույցի` շեշտը դնելով քաղաքական-դիվանագիտական ուղղության վրա: Չպետք է մոռանալ նաեւ մինչեւ 2040ը թյուրքական աշխարհի հայեցակարգի մասին, որն ընդգրկում է քաղաքակաոնւթյան եւ անվտանգության, տնտեսության եւ ոլորտային զարգացման ոլորտները, ենթակառոոցվածքային փոխկախվածության սկզբունքը, մարդկանց միջեւ շփումների ընդլայնումը:  Կազմակերպությունն ունի նաեւ զարգացման ռազմավարություն մինչեւ 2040ը: Բացի այդ, համեմատաբար վերջերս ստեղծվել է թյուրքական ներդրումային հիմնադրամ` մինչեւ 500 միլիոն դոլար կանոնադրական կապիտալով:

ԹՊԿ-ի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձնում թյուրքական պետությունների տրանսպորտային փոխկապակցվածության խնդրին, մասնավորապես Անդրկասպյան «Արեւելք – Արեւմուտք» միջազգային միջանցքի հետագա զարգացման անհրաժեշտությանը: ՀԹԳ գագաթաժողովներին եւ ոչ միայն այնտեղ Էրդողանը բազմիցս նշել է՝ թյուրքական պետությունները գտնվում են ռազմավարական տնտեսական միջանցքների խաչմերուկում, «Բաքու – Թբիլիսի – Ջեյհան» խողովակաշարը անվանել է հաջողված էներգանախագծերից մեկը:Միեւնույն ժամանակ, նկատելի է Անկարայի մշակութային-հումանիտար էքսպանսիան դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ` թյուրքական պետւքթյուններն ընդհանուր այբուբենին անցնելու գաղափարի ձեւավորման, թյուրքական ժողովուրդների ընդհանուր պատմության առաջմղման եւ «վեց պետություն` մեկ ազգ» հայեցակարգի աստիճանական ներդրման միջոցով: Ավելի ճշգրիտ եւ ազնիվ կլիներ այս հայեցակարգը անվանել «հինգ պետություն` մեկ ազգի համա» :

ԹՊԿ-ն արդեն բավականին լուրջ տնտեսական եւ մշակութային բլոկ է, որի նպատակը ռազմաքաղաքական բաղադրիչն է: ԹՊԿ-ի հիմնական նպատակը տնտեսական եւ մշակութային կապերի ամրապնդումն է: Սրանք անհիմն մտավախություններ չեն, քանի որ թուրքական մեդիադաշտում «թյուրքական ՆԱՏՕ» - ի թեման սկսեց հատկապես արթնանալ 2022 թ-ի հունվարյան Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների խորապատկերին, երբ ՀԱՊԿ հավաքական ուժերը նախագահ Տոկաեւի հրավերով մասնակցեցին երկրում իրավիճակի կայունացմանը զանգվածյին անկարգությունների եւ ջարդերի շարքից հետո:  Այն ժամանակվա արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ուղղակիորեն հարցնում էր, թե ինչու են դիմել ռուսներին, այլ ոչ թե իրենց, ինչը հատկապես պիկանտ էր թվում իրավապահ մարմինների կողմից անկարգությունների կազմակերպիչներից մեկի` «Վայրի Արման» մականունով քրեական հեղինակության ձերբակալման ֆոնին, որը Ղազախստան էր ժամանել ուղիղ Թուրքիայից: Այնուամենայնիվ, այն ժամանակ Թուքիայում սկսեցին խոսել սեփական թյուրքական արագ արձագանքման ուժեր ստեղծելու անհրաժեշտության մասին, քանի որ ՀԱՊԿ-ի միջամտությունը տհաճ «ղողանջ» է թյուրքական աշխարհի համար:  Ավելին, ռազմական չափման որոշ տարրեր արդեն նկատվում են կազմակերպությունում` կապված այսպես կոչված «թյուրքական ԱԻՆ» ստեղծելու որոշման հետ:

Ի դեպ, նման ռազմական դաշինքների ձեւավորման պայմանը, հայտնի է, նախկինում քաղաքական ինտեգրման հասնելն է: Ռազմական դաշինքը միայն պսակում է քաղքական ինտեգրումը։ Բայց այս պայմանն այսօր պահպանված է եւ նկատվում է կազմակերպության միայն երկու անդամների եւ փաստացի համահիմնադիրների, այն է` Թուրքիայի եւ Ադրբեջանի մոտ, որոնց կապում է Շուշիի հռչակագիրը եւ ռազմաքաղաքական ինտեգրման բավականին առաջադեմ մակարդակը, որի մասին այս օրերին ակտիվորեն քննարկում են բաքվի փորձագետները` 2020 թ-ի աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ «44-օրյա պատերազմի» 5-րդ տարելիցի խորապատկերին: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի հետ մեկտեղ մյուս համահիմնադիրը` Ղազախստանը, փաստացի մի կողմ է քաշվել «թուրք – ադրբեջանական եղբայրության» կողմից: Ստացվում է, որ փաստորեն ԹՊԿ-ի շրջանակներում «դաշնակիցները» բաժանվում են «առաջին» եւ «երկրորդ կարգի»:

Գուցե հենց այդ պատճառով է, որ Միջին Ասիայի պետությունները Թուրքիային վճարում են նույն մետաղադրամով` Ուզբեկստանի եւ Ղազախստանի համախմբված դիրքորոշման շնորհիվ մերժելով խամաճիկային «հյուսիսային Կիպրոսի փուրքական հանրապետությանը» ԹՊԿ-ում դիտորդի կարգավիճակում:  Տաշքենդն ու Աստանան բազմիցս ընդգծել են միջազգային իրավունքի նորմերի պահպանումը եւ իրենց աջակցությունը բոլոր պետությունների, այդ թվում` Կիպրոսի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, եւ նրանց բոլորովին պետք չէ սեփական ձեռքերով լուցկին մոտեցնել «ինքնիշխանությունների շքերթ» կոչվող վտանգավոր պատրույգին: Բացի այդ, միջինասիական իշխող էլիտաները լավ գիտեն, որ Թուրքիան արդեն բազմիցս փորձել է Մերձավոր Արեւելքի պետությունների «հավաքման մոդել» դառնալ, այսպես կոչված, «արաբական գարնանից» հետո: Իսլամական եւ արաբական աշխարհում իրենց առաջնորդությունն ամրապնդելու Բարձր դռան ինքնահռչակ ժառանգների ձգտումների արդյունքներն այնքան էլ տպավորիչ չէին: Այսպես, հարեւան Սիրիայում (նախկին Օսմանյան նահանգ) մտքերի եւ սրտերի համար պայքարը թուրքերին հաջողվեց հաղթել միայն զենքով` գրեթե 15 տարի արյունալի քաղաքացիկան պատերազմի մեջ ներգրավվելուց հետո, որը, ըստ ամենայնի, դեռ հեռու է ավարտից: Նմանատիպ իրավիճակ է նկատվել նաեւ Լիբիայում, որտեղ թուրքական կողմը կրկին ցույց տվեց՝ իր համար ուժի կիրառման հնարավորությունը գլխավոր փաստարկն է:

Առայժմ ԹՊԿ-ն ոչ այնքան իր օրակարգն է գեներացնում, որքան փորձում է «արդյունաբերական լրտեսությամբ» զբաղվել` խաղալով ուրիշի դաշտում: Օրինակ` 2023 թ-ին կազմակերպությունը ստեղծեց «թյուրքական աշխարհագրական ընկերություն»` «Ռուսական աշխարհագրական ընկերության» անալոգիայով եւ պարզ ենթատեքստով: «Ազգայնական շարժում կուսկցության» առաջնորդ Դեւլաթ Բահչելին ընդունում է՝ Եվրասիայում հավասարակշռության համար, ԹՊԿ-ի հետ միասին, անհրաժեշտ է գործել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՇՀԿ-ն եւ ԱՊՀ-ն, որոնք կարող են վերականգնել կարգը աշխարհում փոխըմբռնման միջոցով, որը հիմնված է միմյանց իրավունքների եւ գոյության հարգանքի եւ պետոթյունների միջեւ ինքնիխան հավասարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների վրա: Նրա խոսքով` Եվրասիական տարածաշրջանում հավասար մասնակցւթյունը վճռորոշ նշանակություն ունի բարգավաճ եւ խաղաղ տարածաշրջանի կառուցման համար:Մինչդեռ, կարծես թե, միջազգային-քաղաքական վերջին իրադարձությունները թելադրում են Անկարային եւ ԹՊԿ-ին մի փոքր այլ, ճշգրտված վարքագիծ որդեգրելու անհրաժեշտություն: Վերջերս turkgun պարբերականին տված հարցազրույցում Էրդողանի իշխող կոալիցիայի գծով գործընկերը «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դեւլեթ Բահչելին մի քանի հայտարարություններ է արել, որոնք կոչված են շրջելու ԹՊԿ-ի` որպես հակառուսական կազմակերպության մասին սովորական եւ ստեղծված տպավորությունը:Ավելին, գլխավոր ազգայնական թուրանիստը, ով 2021 թ-ին Էրդողանին նվիրել է էթնո-լեզվական սկզբունքով մասնատված Եվրասիայի քարտեզը, ընդգծել է՝ եթե միջազգային անվտանգության ոլորտում ներկայիս քաոսը պահպանվի, ապա անհրաժեշտություն կառաջանա միավորել վերոնշյալ պետությունների ջանքերը` չբացառելով նաեւ անվտանգության ասպեկտը: Բահչելին հատուկ ուշադրություն է դարձրել Կասպյան ավազանի աշխարհառազմավարական կարեւորությանը, որը գտնվում է Եվրասիայի կենտրոնում: Նրա կարծիքով` Թուրքիան դարպաս է դեպի այդ ավազանից եկող ածխաջրածնային ռեսուրսները: Նա գտնվում է նրա ազդեցության տակ, եւ ինքն է ազդում նրա վրա:Հատկանշական է նաեւ այլ բան: Թվարկելով ԹՊԿ-ի անդամներին` Բահչելին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հինգ մշտական անդամներից Ղազախստանն ու Ղրղզստանը մտնում են ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի մեջ: Էրդողանին հավատարիմ ազգայնակնների առաջնորդը նշել է՝ Ռուսաստանը գտնվում է այդ բավական ազդեցիկ կառույցների կենտրոնում, իսկ ԹՊԿ-ն ի զորու է դառնալ Արեւմուտքի, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ պայքարում ձգողականության եւ ուժի կենտրոն` վերջին երկուսի կողքին:

Այս ամենից հետեւում է՝ թուրքական իշխանությունները լավ գիտակցում են այն իրական հնարավորությունները, որոնք ունի ՀԱԹՀ-ն: Նրանք հասկանում են, որ ամբողջ «նկրտումներից» անկախ, առաջիկայում ինտեգրման միջուկի դերը ստանձնել, առանց աջակցության, կամ էլ ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի հակազդեցության, իրենց չի հաջողվի: Նման եզրակացւթյան թուրքերը կարող էին գալ նաեւ իրենց տնտեսական ռեսուրսների սահմանափակության հիման վրա եւ Արեւմուտքի հետ չլուծված հակասությունների խորապատկերին, որոնք, հավանաբար, համակարգային եւ համապարփակ բնույթ են ստացել:

Ամեն դեպքում, Ռուսաստանն ու Չինաստանը կարող են օգտվել շանսից, եթե չվերակառուցել ԹՊԿ-ն, ապա գոնե ստեղծել մեխանիզմներ, որոնք կկարողանան զսպել «թուրանիստների» էքսպանսիան, ինչը կհամապատասխանի տարածաշրջանի երկրների շահերին՝չվնասելով մեր երկրների ազգային շահերին: Թվում է՝ նույնիսկ ՇՀԿ-ի, ԹՊԿ-ի եւ ԱՊՀ-ի համակարգման համար պայմանական խորհրդատվական խորհրդի ստեղծումը շատ օգտակար կլինի: Բահչելիի հայտարարությունները, որոնք նա դժվար թե աներ առանց Էրդողանի հետ խորհրդակցելու, հստակ ցույց տվեցին, որ դրա համար «հնարավորությունների պատուհանը» դեռ բաց է:   

 

Յուրի Կուզնեցով 

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի