Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Մարտի 7-9-ին Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի հեյտման (երկրամասի ղեկավար) Յիրժի Շտյեպանի (Jiří Štěpán) հրավերով ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ղեկավարած պատվիրակությունը մասնակցեց Infotour & Cykloturistika 2019 միջազգային զբոսաշրջային հոբելյանական 20-րդ տոնավաճառին, ինչպես նաև հանդիպումներ և բանակցություններ ունեցավ մարզի ղեկավարության հետ։ Այցին մասնակցեց նաև Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Տոնավաճառին մասնակցում էին Հրադեց Կրալովե երկրամասի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող պատվիրակություններ Ուկրաինայից, Լեհաստանից և Սլովակիայից։
Մարտի 8-ին տոնավաճառի շրջանակներում տեղի ունեցավ Տավուշի մարզի ինտերակտիվ ներկայացումը՝ իր տնտեսական ներուժի, զբոսաշրջային գրավչության և մշակութային արժեքների վերաբերյալ։ Նույն օրը Հրադեց Կրալովե երկրամասի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում մարզպետ Հ.Չոբանյանը և դեսպան Ա.Հովակիմյանը քննարկեցին երկու երկրների տարածաշրջանների և քաղաքների միջև գործընկերային կապերի ընդլայնման, տնտեսական և մշակութային կապերի զարգացման հեռանկարները։
Տեղեկանք. Հրադեց Կրալովե երկրամասը գտնվում է Չեխիայի հյուսիս-արևելքում, սահմանակցելով Լեհաստանին։ Երկրամասը հայտնի է որպես զբոսաշրջության սիրված վայր, այնտեղ է գտնվում Կրկոնոշե Ազգային պարկը։ Տավուշի մարզի հետ համագործակցության համաձայնագիրը կնքվել է 2015թ։ Հրադեց Կրալովե երկրամասի ղեկավարը Հայաստան այցելել է 2017թ։