կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-30 10:25
Քաղաքական

ԲՀԿ-ն մասերի՞ կբաժանվի

ԲՀԿ-ն մասերի՞ կբաժանվի

«168 Ժամ»-ի տեղեկություններով՝ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո ԲՀԿ գործարար թևի ներկայացուցիչները փորձում են հասնել նրան, որ կուսակցությունը հաշտեցման եզրեր գտնի վարչապետի հետ: Ի պատասխան դրա՝ ԲՀԿ քաղաքական թևն առաջարկում է կուրսի կոշտացում, ինչի արտահայտությունն էր Վարդան Օսկանյանի ընդդիմություն դառնալու առաջարկը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար «ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն» տարբերակը շարունակում է մնալ ամենաընդունելին:

 

Ծառուկյանը կուսակցության ամբողջականությունը պաշտպանելու և իրար հակամարտ թևերին հաշտեցնելու համար շուտով կհայտարարի, որ պատրաստվում են 2017-ի Աժ և 2018-ի նախագահական ընտրություններին: Իսկ որպեսզի դա համոզիչ լինի, Ծառուկյանը պետք է բացատրի, թե ինչու չառաջադրվեց 2013թ. նախագահական ընտրություններում, և հիմնավորի, որ 2018թ. այդ խոչընդոտները վերացած կլինեն և այլևս ոչինչ չի խանգարի իրեն՝ առաջադրվել և դառնալ նախագահ:

 

Եթե «Ծառուկյա՛ն նախագահ» կարգախոսը համոզիչ չհնչի, ապա ԲՀԿ-ն կարող է բաժանվել, այն էլ՝ մի քանի մասերի, գործարարների, արմատական ընդդիմադիրների, չեզոք ապաքաղաքականների: