Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 Ժամ»-ի տեղեկություններով՝ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո ԲՀԿ գործարար թևի ներկայացուցիչները փորձում են հասնել նրան, որ կուսակցությունը հաշտեցման եզրեր գտնի վարչապետի հետ: Ի պատասխան դրա՝ ԲՀԿ քաղաքական թևն առաջարկում է կուրսի կոշտացում, ինչի արտահայտությունն էր Վարդան Օսկանյանի ընդդիմություն դառնալու առաջարկը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար «ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն» տարբերակը շարունակում է մնալ ամենաընդունելին:
Ծառուկյանը կուսակցության ամբողջականությունը պաշտպանելու և իրար հակամարտ թևերին հաշտեցնելու համար շուտով կհայտարարի, որ պատրաստվում են 2017-ի Աժ և 2018-ի նախագահական ընտրություններին: Իսկ որպեսզի դա համոզիչ լինի, Ծառուկյանը պետք է բացատրի, թե ինչու չառաջադրվեց 2013թ. նախագահական ընտրություններում, և հիմնավորի, որ 2018թ. այդ խոչընդոտները վերացած կլինեն և այլևս ոչինչ չի խանգարի իրեն՝ առաջադրվել և դառնալ նախագահ:
Եթե «Ծառուկյա՛ն նախագահ» կարգախոսը համոզիչ չհնչի, ապա ԲՀԿ-ն կարող է բաժանվել, այն էլ՝ մի քանի մասերի, գործարարների, արմատական ընդդիմադիրների, չեզոք ապաքաղաքականների: