Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
«Հրայր Մարուխյան» հիմնադրամի «Աշխատանքային իրավունքների պաշտպանության» գրասենյակը գործում է 2018 թվականից։ Դիմորդներ ունեն տարբեր մարզերից, որոնց թիվը տարեկան գերազանցում է 1000-ը։ Գրասենյակը զբաղվում է քաղաքացիների աշխատանքների իրավունքների խախտման վերաբերյալ գործերով, պաշտպանում է վերջիններիս իրավունքները թե՛ դատական, թե՛ արտադատական կարգով։
Գրասենյակի փաստաբան Քրիստինե Ավագյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշում է, որ 2021-ից մեծ թափ է հավաքել քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատումը, իսկ պետական մարմիններին չէր էլ հուզում այն հարցը, որ դատարանը որոշում է կայացնելու, որ իրենք աշխատողներին ապօրինի են ազատել։ Փաստաբանի խոսքով՝ չարաշահումները շատ են եղել նաև ծառայության, շինարարական, ինչպես նաև IT ոլորտներում։
Գրասենյակի պատասխանատու Գրետա Ասլիկյանը իրենց աշխատանքը հաջողված է գնահատում՝ նշելով, որ դատական գործերի 95 տոկոսը հաղթում են։ Գրասենյակի մատուցած ծառայությունները լիովին անվճար են՝ խորհրդատվությունից մինչև դատարանում դիմորդների շահերի պաշտպանումը։
Մանրամասն՝ տեսանյութում