|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Greenpeace-ի (Greenpeace International) գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում անցանկալի է ճանաչել։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել են վերահսկող մարմնի մամուլի ծառայությունից։
«Ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ «Greenpeace International» միջազգային ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը վտանգ է ներկայացնում սահմանադրական կարգի հիմքերի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար»,- հայտնել են ՌԴ գլխավոր դատախազությունից։
Նրանք նշել են, որ «Ռուսաստանի Դաշնության առնչությամբ Greenpeace-ի բնապահպանական գործունեությունն փաստացիորեն ուղեկցվում է քաղաքական դիրքորոշման ակտիվ խթանմամբ, պետության ներքին գործերին միջամտելու փորձերով և ուղղված է դրա տնտեսական հիմքերը խարխլելուն», իսկ Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկից «Greenpeace-ի ակտիվիստները հակառուսական քարոզչությամբ են զբաղվում, կոչ են անում հետագա տնտեսական մեկուսացման և պատժամիջոցների խստացմանը»:
Greenpeace-ը Ռուսաստանում գործում է ավելի քան 30 տարի՝ 1980-ականների վերջից։