|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակությամբ գործող Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը բավականին երկար ժամանակ է, ինչ զբաղվում է ավիատեխնիկների կենսաթոշակների խնդիրներով:
Մոտ 20 ավիատեխնիկ տարիներ շարունակ պայքարում է կենսաթոշակային ստաժի սխալ հաշվարկման դեմ, և վերջապես գրասենյակի վստահորդին հաջողվել է վերականգնել իր` կենսաթոշակ ստանալու իրավունքը: «Մեր վստահորդ Է. Գ.-ն կարողացավ վերականգնել իր իրավունքը. կենսաթոշակը հաշվարկվել էր 31 տարի և 10 ամսվա համար, մեր գրասենյակի միջամտությամբ վերականգնվեց մեր վստահորդի` մոտ 5 տարվա կենսաթոշակային ստաժը», - Yerkir.am-ին տեղեկացրին գրասենյակից:
ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը շարունակում է պայքարել մյուս վստահորդների կենսաթոշակի իրավունքի վերականգնման համար: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք Շենգավիթ, Մանանդյան 20 կամ զանգահարեք 010 42 67 41, 096 99 66 04 հեռախոսահամարներով:
ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող գրասենյակի բոլոր ծառայություններն անվճար են: