կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 11:49
Հասարակություն

Ակնհայտորեն աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրներ են առաջանում․ Թադևոս Ավետիսյան

Արձանագրենք, որ այս նախագծով լուծվում է խնդիր, և փաստացի հաշմանդամության  սահմանման ժամկետներն ու անաշխատունակության ժամկետները իրարից առանձնացվում են։ Այս մասին Ազգային ժողովում իր մտահոգությունը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծին։

Սակայն, պատգամավորի խոսքով, հնարավոր է, որ կարգավորումը որոշակի խնդիրներ առաջացնի գործատու-աշխատող հարաբերություններում։

«Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված է, որ գործատուն իրավունք ունի իրար հաջորդող 120 օրից  ավելի անաշխատունակության դեպքում աշխատողին ազատել աշխատանքից։ Այս կարգավորման ընդունվելու դեպքում կարող է 120 օրից  երկար անաշխատունակության մեջ գտնվել աշխատողը, այսպիսի պարագայում առաջանում են խնդիրներ գործատու-աշխատող հարաբերությունների մեջ, որովհետև օբյեկտիվորեն աշխատողը գտնվում է անաշխատունակության մեջ, բայց գործատուն  նրան  փաստացի կարող է ազատել աշխատանքից, հետևաբա՝ր նրան չի վճարվի անաշխատունակության նպաստը»,- ասաց Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։