Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարունակ արկածախնդրություն, շարունակ դիտավորությամբ հարաբերությունները հասցնել թշնամական մակարդակի, հետո մեղադրել, որ Ռուսաստանը պարտավորությունները չի կատարում։ Այս ճանապարհով հնարավոր չէ հաջողության հասնել։ Դա արկածախնդրություն է, որը մեզ ներքաշելու է նոր փորձանքների մեջ։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Երեք օր առաջ Մյունխենում Նիկոլ Փաշինյանը խոսեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, կրկին անհասկանալի Ալմա Աթայի հռչակագիր, վերջում էլ ասաց՝ էդ հարցով մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք։ Պարզ հարց եմ տալիս՝ ի՞նչ նպատակ է հետապնդում դա ասելով։ Ի՞նչ կարիք կա էսօր մենք մտնենք էդ կոնֆլիկտի մեջ։ Գուցե հիմա էլ դրան ի պատասխան Ռուսաստանն էլ ասի՝ դե, հայ-ադրբեջանական հարցում էլ ես Հայաստանի դաշնակիցը չեմ» ,-նշել է Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործչի դիտարկմամբ՝ Փաշինյանի գործը չէ, աշխարհաքաղաքական այս դասավորությունների պայմաններում, երբ մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ, մեզ ներքաշել ինչ-որ պրոցեսների մեջ։ Սաղաթելյանը հիշեցրել է, որ նույն Ուկրաինան 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ողջունել է Ադրբեջանի ագրեսիան, հետո էլ մի քանի անգամ շնորհավորել է Ադրբեջանին՝ հաղթանակի կապակցությամբ։ «Ուկրաինան այն երեք երկրներից է, որոնք հակահայ քաղաքականություն է վարել» ,-ընդգծել է պատգամավորը՝ հարցնելով, որ դրանով Փաշինյանը ի՞նչ օգուտ է բերում մեզ։
Մանրամասն՝ տեսանյութում