կարևոր
3178 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-03 12:33
Քաղաքական

Իշխանական պատգամավորների խուլիգանական բազմաթիվ դրսևորումների պայմաններում իրավապահ համակարգը մատնված էր անգործության. Իշխան Սաղաթելյան

Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, ենթադրում ենք, որ իշխանությունները կարող են այդ ճանապարհով գնալ, քանի որ Հայաստանում օրենքը կիրառվում է երկակի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Մհեր Սահակյանին մանդատից զրկելու հարցին։

«Մենք ունեցել ենք քաղաքական մեծամասնության պատգամավորներ, որոնք ունեցել են խուլիգանական բազմաթիվ դրսևորումներ և իրավապահ համակարգը մատնված է եղել  անգործության, այդ թվում նաև այն, որ 20-30 հոգով հարձակվել էին պատգամավորների օգնականների վրա, և այդ տեսախցիկները կորեցին՝ չհայտնվելով «Հայկական ժամանակ»-ի առաջին էջերում»,- ասաց նա։