Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այս քայլով ցանկանում են վախեցնել: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությանը։
«Նպատակը Նիկոլի դիկտատուրա հաստատելն է երկրում, մեկ անձի բռնապետություն հաստատելն է, որը մենք թույլ չենք տալու»,-ասաց նա և նշեց, որ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են։
«Այս իշխանության վերարտադրությունը վտանգ է մեր պետականության համար»,-ասաց նա և ակնհայտ համարեց, որ ճնշումներ են գործադրվում դատարանի նկատմամբ։
«Անընդհատ ժողովրդավարությունից խոսող անձը ժողովրդավարության կամ ժողովրդի հետ կապ չունի։ Ինքը փորձելու է դիկտատուրա հաստատել, մեր առաքելություն է՝ թույլ չտալ և կանխել։ Սա, իհարկե, սկիզբն է, նա կփորձի լրատվամիջոցներին, ընդդիմադիրներին, այն համայքնապետերին, գործարարներին, որոնք իր հետ չեն լռեցնել։ Ինքը փորձելու է բոլորին լռեցնել, իր ձեռքը ճար լինի այս 270 հազար մարդկանց, որ մեզ քվե են տվել, բոլորին կկալանավորի։ Սա է այս մարդը»,-ասաց նա և նշեց, որ դա թույլ չեն տալու։